ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Wednesday, April 25, 2012 5:51 - 5 քննարկում
Թե ինչպես են վաճառում քո հայրենիքը:
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Բրյուսովի անվան համալսարանի շուրջ իրադարձություններից: Իշխանական հավաստի աղբյուրների համաձայն, ՀՀԿ-ական վերնախավը որոշել է , /իսկ որոշ տվյալների համաձայն արդեն իսկ իրականացրել է/ վաճառել Բրուսովի համալսարանի և Երևանի Պետական Կոնսերվատորիայի շենքերը: Բուհերի փոխարեն, վաճառքից հետո այդ շենքերը դառնալու են հյուրանոցներ, իսկ բուհերը մտնելու են մանկավարաժական հալասարանի կազմի մեջ:
Հաշվի առնելով, որ գործարքը կարող էր մեծ աղմուկ հանել, ՀՀԿ նախագահն ու վարչապետը որոշել են դա անել նախընտրական փուլի թոհուբոհի ընթացքում: Գործարքի առաջին քայլը դրված է նախարար Ա. Աշոտյանի վրա: ՀՀԿ վերնախավը որոշել է, որ ամեն դեպքում, նա ընտրություններից հետո չի մնալու նախարար և նրան հանձնարարավել է կեղտոտ գործի առաջին մասը` բարձրացնել աղմուկ, հեռացնել ռեկտորներին, բուհերի շուրջ ստեղծել անառողջ մթնոլորտ:Այնպես, որ մոտ ապագայում սպասենք կոնսերվատորիայի նորանշանակ ռեկտորի ազատման հրամանին: Բնականաբար, Ա. Աշոտյանը պետք է նաև ջանասիրաբար հերքի շենքերի վաճառքի լուրերը, սակայն, ամիսներ անց նա չի լինի նախարար, իսկ նոր նախարարը կհայտարարի, որ պատասխանատու չէ նախորդի ասածների համար:
Նշենք, որ այսօր ուսանողների հետ հանդիպման ժամանակ Սուրեն Զոլյանը հայատարարել է, որ փորձել է հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, սակայն չի կարողացել. վարչապետին ուղղած իր նամակն էլ չի ընդունվել ԵՊԼՀ բլանկի վրա ներկայացված լինելու պատճառաբանությամբ։ Զոլյանին առաջարկել են նամակը գրել որպես քաղաքացի: Արդյունքում նա ստիպված է եղել դիմել ԵՊԼՀ ուսանողներին՝ խնդրելով իր նամակը փոխանցել վարչապետին:
Նա նաև խոստացել է առաջիկայում իր և Արմեն Աշոտյանի հակամարտության մասին բացառիկ մանրամասներ հրապարակել:
Ժամ ամ
5 քննարկումներ
Anonymous