ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, April 24, 2012 10:13 - 6 քննարկում
Չորս կուսակցություն միասնական շտաբ ստեղծեցին
http://www.a1plus.am/am/politics/2012/04/04/plenarry-session
ՀԱԿ-ը, Ժառանգությունը, ԲՀԿ-ն եւ Դաշնակցությունն այսօր ստորագրել են Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ձեւավորելու մասին փաստաթղթի տակ, որի նախաձեռնողը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն է
«Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը բոլոր կուսակցություններին առաջարկում է տղամարդավարի երդվել, որ չեն կեղծելու։ Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին դուր է գալիս միասնական շտաբի մասին հայտարարության ոգին, պատրաստ են աշխատել մյուս քաղաքական ուժերի հետ. «Ուղղակի չեն հավատում մարդիկ, որ հնարավոր է ազատ արդար ընտրություններ անցկացնել»։
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հիշեցնում է, որ երկրում կա ահաբեկչություն, ընտրակաշառք, սպառնալիք, եւ ՀԱԿ-ը պատրաստ է իր ջանքերն էլ դնել դրանց դեմ պայքարելու համար։ Փոքրիկ խնդիր կա. «Մենք նաեւ շատ լավ հասկանում ենք, որ չարիքի հեղինակը դա Սերժ Սարգսյանի ղեկավարած ռեժիմն է»։
Դաշնակցությունն ասում է՝ բացահայտված կեղծիքները շտաբը պետք է համաձայնեցնի եւ անմիջապես արձանագրի։ Ըստ Արմեն Ռուստամյանի՝ սա պետք է, որպեսզի ճշտվի ընտրախախտումների այն ծավալը, որը բոլորի կողմից ընդունված ընտրախախտում է
Նիստին մասնակցող հանրապետական Գալուստ Սահակյանը հրաժարվել է ստորագրել շտաբի ձեւավորման փաստաթղթի տակ։ Ազգային Ժողովում արդեն նրա խոսքերով, քաղաքական ուժերը բանավոր ստորագրել են այդպիսի մի փաստաթղթի տակ։ Այս մեկը Հանրապետականի սրտով չէ. «Մարդիկ չեն կարողանում պատկերացնել, որ չի կարելի ինչ-որ մի շտաբ ստեղծել ու վերցնել բոլոր լիազոր մարմինների իրավունքները ու չասել այս շտաբի պատասխանատվությունը որն է»։
Հայտարարությունը բաց է համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի համար։
Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը, ամփոփելով հունվարի 30-ից անցկացվող «Ընտրությունների հանրային վերահսկողության հիմնահարցերը» թեմայով գիտակիրառական լսումների շարքը, ՀՔՄ կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում գումարել է լսումների պլենար նիստ։
Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 11-ին, ժամը 11-ին։
6 քննարկումներ
ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ