ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Tuesday, April 24, 2012 6:26 - 3 քննարկում
Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության քննարկման համար իրար են ծեծել (թարմացված, տեսանյութ)
Այսօր Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ջոնդի Բագատուրիան բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, Բագատուրիան նշել է. «Չերքեզների ցեղասպանության հարցի քննարկման ժամանակ ես ասել էի, որ մենք չպետք է բարձրացնենք այդ հարցը, քանի որ դրան կհաջորդի հայկական հարցը: Իսկ ինչ պետք է մենք ասենք մեր եղբայր հայերին, ովքեր հանդիսանում են մեր հայրենակիցները»:
Բագատուրիայի ելույթի ժամանակ ադրբեջանական ծագում ունեցող պատգամավոր Ազեր Սուլեյմանովը մոտեցել է ամբիոնին և ինչ-որ բան շպրտել Բագատուրիայի վրա: Ի պատասխան Բագատուրիան Սուլեյմանովի վրա գրիչն է շպրտել, ապա սկսել է ծեծկռտուքը:
Ծեծկռտուքից հետո Սուլեյմանովը Բագատուրիային անվանել է «հայ պատգամավոր», ինչից հետո նրա բարձրախոսն անջատել են:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական կայքերը, պատգամավոր Սուլեյմանովը Բագատուրիայի վրա նետել էր վազելինի փաթեթ:
Խորհրդարանի նախագահ Դավիդ Բակրաձեն խաղաղեցրել է պատգամավորներին և պահանջել վերջ տալ ցեղասպանության մասին բոլոր քննարկումներին, քանր որ «դա շատ ցավոտ թեմա է և դրա քննարկումը կարող է ազդել հարևանների հետ Վրաստանի հարաբերությունների վրա»:
3 քննարկումներ
Մերուժան