ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, April 22, 2012 17:40 - 17 քննարկում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին…

Ցավով տեղեկացա Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրավիճակի մասին` կապված ռեկտոր Սուրեն Զոլյանի ազատման հետ: Նման ամոթալի գործելակերպը վկայում է Կրթության եւ գիտության նախարարի կողմից ոչ միայն այս ուսումնական հաստատությունում, այլեւ կրթությունում իրավիճակը չընկալելու մասին: Ի՞նչպես կարելի է այդպես հեշտությամբ աշխատանքից հեռացնել գիտնականի, ես չեմ քաշվում ասել` միջազգային համարում ունեցող մարդու: Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Ես, ինչպեսեւ Ռուսաստանում շատ գիտնականներ, չէինք կարող նման արձագանք սպասել Կրթության եւ գիտության նախարարի կողմից: Մի՞թե Ձեզ մոտ այնքան շատ են բարձր որակավորում ունեցող կադրերը, որոնք ունակ են Ձեր հանրապետությունը ներկայացնել քաղաքակիրթ աշխարհի առջեւ, ինչպես դա անում էր Սուրեն Զոլյանը:Ինչպես եվրոպական, այնպես էլ հետխորհրդային տարածքի գիտական աշխարհի մի շարք ներկայացուցիչներ Ձեզնից արդար եւ միակ ճշգրիտ լուծումն են ակնկալում` վերականգնել միջազգային համբավ ունեցող գիտնական Զոլյանին ռեկտորի պաշտոնում:

Վլադիմիր Զախարով

Արցախի պետհամալսարանի պատվավոր դոկտոր, Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսոր, Համառուսաստանյան Լերմոնտովյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գրողների միության անդամ, Հայաստանի գորղների միության պատվավոր անդամ, Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի սոցիալական եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն



17 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

nara
Apr 22, 2012 18:42