ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, April 21, 2012 2:12 - 2 քննարկում

Կտրուկ շարժումներից զրկված չարամիտ կախարդը, թաքնվելով «70-ամյա տատիկ» դիմակի տակ, ՀՀԿ-ի 4-րդ առաջնորդից պահանջել է… 4-րդը թշա-բերանային զույգ պոպոքներով կանխել է աղետը:

« Մամուլ

Բոլորին, որ ավանդները վերադարձնեք, բյուջեում փող չի մնա. Սերժ Սարգսյան

Բոլորին, որ ավանդները վերադարձնենք, բյուջեում փող չի մնա…

21 Ապրիլի 2012 – 11:43
«Ժողովուրդ»-ը գրում է.

«ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ եղել է Արագածոտնի մարզում, որտեղ մարդիկ շատ տարբեր են դիմավորել Սարգսյանին, անգամ չեն լսել նրա ելույթը: Սարգսյանը եղել է Աշտարակում, Թալինում, Ապարանում ու մարզի բոլոր գյուղերում: Տեղացիները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին իրենց տպավորությունները, որ Սարգսյանի ելույթը ոչ մեկին չի հետաքրքրել: Միայն մեծահասակներն են ցանկություն հայտնել Սերժ Սարգսյանի հետ խոսել: Երբ մոտ 70 տարեկան մի տատիկ Սարգսյանի անվտանգության աշխատակցին ասել է, որ ցանկանում է մոտենալ և մի հարց տալ, վերջինս զգուշացրել է. «Եթե մոտենաս, հանկարծ կտրուկ շարժումներ չանես»: Համաձայնելով ճակատագրական «պայմանին»`տատիկը մոտեցել է ՀՀԿ առաջնորդին և խնդրել նրան, որ իր ավանդը վերադարձնի: Սերժ Սարգսյանն էլ ասել է, որ եթե ինքը նման բան անի և վերադարձնի բոլոր ավանդները, ապա բյուջեում փող չի մնա մյուսների աշխատավարձերը տալու համար:

Նկատենք, որ Սարգսյանի հետ Արագածոտնում չի եղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, քանի որ այցի ժամը եղել է աշխատանքային»:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ Գյումրեցի
Apr 21, 2012 7:19