Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, April 20, 2012 4:58 - 1 քննարկում

Կարգին Նամակ Խմբագրությանը

Հարգելի ընթերցող: Այս նամակի տարատեսակները տարածված են ինտերնետում:Մենք ընտրել ենք պատահական տարբերակ: Գրված է անհայտ հեղինակի կողմից: Ավել պակաս կներեք:

=========================
Ես երկար մտածում էի այն հարցի շուրջ, թե ովքեր են ընտրում Դոդի Գագոյին, ու այդպես էլ երկար ժամանակ չէի կարողանում պատասխան գտնել:

Միանգամայն հասկանալի է, թե ովքեր են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրողները: Տեր-Պետրոսյանն այն սակավաթիվ քաղաքական ախմախ գործիչներից է, ով ուներ և շարունակում է ունենալ իր գյոթական թիմը, որը, անկախ ամեն ինչից, իր քամակն է պահում: Տեր-Պետրոսյանն այն եզակի պաշտոնյան էր, որի հրաժարականն առաջ բերեց հրաժարականների միջուկային շղթայական ռեակցիա: 1998թ. փետրվարին ինքն իրեն առաջնորդ հայտարարածի հրաժարականից հետո, առանց պահ անգամ տատանվելու, վախից տակները քաելով հրաժարական ներկայացրին նրա թիմակիցները` վերևից ներքև. Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյան, փոխխոսնակ Կարապետ Ռուբինյան, Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյան (մինրև հիմա առանց գարշոկ հետը վերցնելու թաքնվում է Մսրա Մելիքի հորում) և մեծ ու փոքր այլ պաշտոնյաներ:

Միանգամայն հասկանալի է, երբ մտավոռականների որոշակի հատված իբրև ՀՀ նախագահի իդեալ տեսնում է միմիայն Լևոն Տեր-Պետրոսյանին: Միանգամայն հասկանալի է, թե ինչն է գրավում ամենատարբեր տրամաչափի հաստակլիր (սա պետք է կարդալ հավատացյալ, հաստատուն կղերական՝ հաստակղեր) արվեստագետներին` սկսած Տիգրան Խզմալյանից, Երվանդ Մանարյանից մինչև «Արմենիայի» Հովո, առաջին նախագահին նախապատվություն տալու, նրա քամակին մոտիկից հագցնելու համար. Մատենադարան, լուրջ գիտնական, կենդանիների, մեռած ու սատկած և նաև հոտած ու չար լեզուների իմացություն, միաչքանի կիկլոպյան ինտելեկտ, խարիզմա, խիյարի թթու, մի խոսքով՝ Տեր-Պետրոսյանի քամակը քչերին կարող է անտարբեր թողնել:

Առաջին նախագահն ունի իր հաճախորդները, որոնց ընտրությունը չհարգել չի կարելի:

Իսկ ովքե՞ր են ընտրում երրորդ նախագահին:

Սերժ Սարգսյանին ընտրում են նրանք, ովքեր չեն սիրում ո´չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո´չ Ռոբերտ Քոչարյանին, իսկ այդպիսիք այդքան էլ քիչ թիվ չեն կազմում: Ընտրողների այս խմբի մոտիվացիան դասակարգային անպտուղ բանասիրությունն է, որով աչքի է ընկնում Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանին ընտրում են նրանք, ովքեր ուղղակի շատ մոտ հեռավորության վրա սիրում են Լևոն Տեր Պետրոսյանին, քանի որ տեսնում են, որ երրորդ նախագահը շատ բարի մարդ է, ի տարբերություն իր նախորդների:

Սերժ Սարգսյանին ընտրում են նրանք, ովքեր հատուկ վերաբերմունք ունեն Ղարաբաղի հանդեպ, ոչ մի կերպ չեն հաշտվի Ղարաբաղը կորցնելու կամ գտնելու հետ և համոզված են, որ երրորդ նախագահը ոչ մի դեպքում Ղարաբաղը հենց այնպես էժան, ջրի գնով չի ծախի:

Սերժ Սարգսյանին ևս, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանին, աջակցում են անորոշ մտավորականները և մտավոռականների ընտիր վաշտեր:

Երրորդ նախագահին է իր ձայնը տալիս նոր իմպոտենտ ջահելությունը: Երրորդ նախագահին է իր ձայնը տալիս նոր կատաղած օլիգարխիան, հին օլիգարխիայի ա´յն մասը, որ ապրում է երրորդ մասից մինչև Չարբախ ընկած հատվածում, որ առաջ ափլփայ (խնձորի կարկանդակ) էր տալիս նախկին նախագահին, բայց հիմա այլևս չի ուզում այդ ափլփայը տված լինել և մտածում է, որ Սարգսյանի դեպքում ինքն ավելի բարենպաստ պայմաններում կլինի և ղռերում դդումի պլանտացիաներ կգցի:

Ազգային անվտանգության, ներքին գործերի, պաշտպանության նախկին նախարար Սարգսյանին, բնականաբար, չէին կարող չաջակցել նրա` տարիներ շարունակ ղեկավարած կառույցները: Հետաքրքիր է, բայց փաստ, որ Սերժ Սարգսյանին ընտրում են անգամ քրեական աշխարհի ներկայացուցիչները, ինչի հիմքը նախագահի ղումարի մեջ միշտ ազնվաբար կրվելն է միջազգային հայտնի խաղատներում, և խոսքի տեր տղամարդ լինելու փաստն է, երբեք թավանի տակ չի մնացել և տեղում մուծվել է կրված գումարը տարադրամի սեփական ընտրությամբ իսկ խոսքի տեր լինելը, հայտնի է, որ քրեական աշխարհում ավելի քան հարգի է, քան քյոռ աշուղի պարապ խոսքերը օպերայի հրապարակում՝ վարձու ծափտվողների ներկայությամբ:

Ինչպես տեսնում ենք, երրորդ նախագահը ևս ունի իր և միայն իր ծախու ընտրողները, որոնց կողմնորոշումը, ընտրությունը միանգամայն հասկանալի են, նույնքան հասկանալի, որքան նախորդ երկու նախագահների դեպքում: Եվ հիմա, երբ ավելի քան հասկանալի է, թե ինչու են այս կամ այն մարդիկ նախապատվությունը տալիս Հայաստանի քաղաքական օլիմպոսի հիմնական խաղացողներին, փորձենք հասկանալ, թե, այնուամենայնիվ, երեք նախագահների կողքին ովքեր են ընտրում Դոդի Գագոյին` որքան էլ դժվար լինի, իհարկե, Դոդի Գագոյին դնել Լևոն Տեր-Պետրոսյանի, կամ Սերժ Սարգսյանի հետ նույն հարթության վրա, որ նա հարթաչափով ստուգի այս երկուսի ուղեղների ծալքերը:

Եվ այսպես, փորձենք ենթադրել:

Դոդի Գագոյին, ըստ երևույթին, ընտրում են նրանք, ովքեր ուղղակի չգիտեն Դոդի Գագոյին այլ միայն լսել են նրա մասին:

Դոդի Գագոյին ընտրում են նրանք, ովքեր հույս ունեն, թե Դոդի Գագոն հենց նա է, ինչ պետք է Հայաստանին: Դոդի Գագոյին ընտրում են նրանք, ովքեր արի ու տես, որ Դոդի Գագոյի հետ հույս են կապում, քանի որ այն երկուսից ոչ մի հույս չկա թե երբևե կսովորեն էշի քամակը մախատ կոխել: Դոդի Գագոյին ընտրում են երևի թե նրանք, ովքեր չգիտեն, որ նրա կրթական մակարդակը սահմանափակվում է հազիվ ավարտած սովետական դպրոցով, ովքեր չգիտեն, որ իրենց ընտրյալն իր միջնակարգ կրթությամբ հանդերձ այդպես էլ չկարողացավ սովորել ու խոսել և ոչ մի օտար լեզվով,նույնիսկ չինարեն, այդ թվում` նաև գրաբար հայերեն: Շատերի մոտ այն կարծիքն է, որ Դոդի Գագոն իր նման ողբալի վիճակով Հայաստանին ավելի պետք է, քան Լևոն տեր Պետրոսյանը իր գյոթիկներով և Սերժ Սարգսյանը իր կույսական առնետներով, ովքեր կատվի մազից ալերգիա ունեն: Դոդի Գագոյին ընտրում են նրանք, ովքեր չգիտեն, որ իրենց ընտրյալը` երբեմնի թաղային միլիցա գեներալ Գագոն, ընդամենը բռնաբարության համար դատապարտված ու պատիժը քրեակատարողական հիմնարկում կրած հացագործ է, հացթուխ, և նաև, բռնաբարվողից որպես շնորհակալություն լավ բռնաբարելու համար գումար է վերցրել որպես կաշառք : Եվ դա նրան իրավունք է տալիս գիշեր ցերեկ բանեցնել իր տղամարդկային հատկանիշները, ներողություն արտահայտությանս համար, բազմաթիվ երեխաներ ունենալ, շատացնել հայոց ազգը առնական, հզոր տեսակներով: Դոդի Գագոյին ընտրում են նրանք, ովքեր չգիտեն, որ նա մարդասպան է,նրա ահից ոչ մի թուրք ու տաճիկ չի կարող մտնել Հայաստան, ու ֆռֆռալ իր ապարանքի պարիսպների տակ, ընտրում են, հավանաբար, նաև նրանք, ովքեր ի բնե զուրկ չեն արժանապատվության տարրական զգացումից և կարող են այս կամ այն ընտրությունը կատարել` այս կամ այն մոտիվացիայից ելնելով:

Դոդի Գագոյին կընտրեն նաև նրանք, ովքեր կարծում են, թե նա բարեգործ է, բայց չգիտեն, որ նա ընդամենը գող է, որ հաջողացնելով միլիոններ գրպանել հայկական պետությունից դուրս տարածքներից հարկեր չվճարելով՝ դրանց չնչին մասն ուղղում է այսպես կոչված ձմեռ-պապիական ու ամառ-տատիական բարեգործության, այսինքն գլուխը բարձր` ընդունում պապիների ու տատիների օրհնանքները` որպես Մանթաշով (Դոդի Գագոն պաշտոնապես հայտարարեց, թե իր եկամուտն անցած տարի կազմել է շուրջ 70 մլն դոլար, սակայն ամենամանրազնին դիտարկման դեպքում անգամ անհնար է Ծառուկյանին պատկանող որևէ ձեռնարկության հանդիպել Հայաստանի խոշոր հարկատուների 100-ամյակի փառատոնին նվիրված զոհասեղանին):

Դոդի Գագոյին ընտրում են նաև այն մարդիկ, ովքեր գաղափար չունեն, որ նա գումարներ գողանալով անգամ առողջապահության ոլորտից, այդ գումարները չի հատկացնում Լևոն Տեր Պետրոսյանին հոգեմաշ անող գեմարոյի բուժմանը ու դեմքի պլասիկ օպերացիային և մի քոռ սենտով չի մասնակցում Սերժ Սարգսյանի խաղատնային եվրոպական արշավանքներին, լուռ վայելելով իր մոր հավանությունը, և որ Հարություն Քուշկյանի պաշտոնավարման երաշխիքն ամեն ամիս չամադանով փող մուծվելն է շեֆին, որ շեֆը էդ ու մյուս փողերով խուսափելով Հայաստանում հարկեր վճարելուց` Բուլղարիայում բիզնեսներ հիմնի, բազմահարկ հյուրանոցներ առնի ու դա դեռ քիչ է, հյուրանոցի բացման արարողությանը չհրավիրի մեր փառապանծ առաջին և վերջին նախագահներին, որոնք մանկուց վարժված են ուրիշի հաշվին ուտել խմել և հատուկ փող չեն պահում մոտները, պատճառ բռնելով թե «շալվարներիս գրպանները ծակ են»:

Դոդի Գագոյին ընտրում են նրանք, ովքեր չգիտեն, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) առաջնորդ Ուիլֆրեդ Մարտենսը, տեսնելով Ծառուկյան Գագիկին, շոկ էր ապրել, քանի որ նրան ասել էին, որ այդ մարդը կուսակցության առաջնորդ է, և տղամարդկային ցնցող սեռական հատկանիշներ է ցուցաբերում սեքսի ՎԱԽՏ և որ այդ կուսակցությունը ցանկանում է առնանդամը կցել EPP-ին: Մարտենսը չէր դիմացել և ասել էր, թե` «ամոթ է, մեր կուսակցությունը չի կարող նման առնանդամով մարդ ունենալ»: Դոդի Գագոյին կընտրեն Հայաստանի այն ընտրողները, որոնց համար Դոդի Գագոյի «բիցեպսները» հեչ էլ ամոթ չեն, հակառակը, հավատում են, որ Հայաստանի քաղաքական դաշտին հենց նման «բիցեպսներ» են պակասում:

Եվ իհարկե, Դոդի Գագոյին ընտրում են նրանք, ովքեր հիացած են նրա դիվանագիտական հմտություններով և մտածում են, որ եթե Դոդի Գագոն անձնական հարաբերություններ է հաստատել ԱՊՀ երկու երկրների առաջնորդների հետ, ապա Չիչերինի նման դիվանագիտական հանճարը, եթե կենդանի լիներ, չէր կարող հիացմունքը զսպել և չզմայլվել նրանով, թե ինչպես է Դոդի Գագոն կարողանում, ինչպես հավասարը հավասարի, շփվել նախագահների հետ: Եվ իհարկե, այս զմայլվողները տեղյակ էլ չեն, որ Դոդի Գագոյի անձնական հարաբերությունների շրջանակը սահմանափակվում է ընդամենը Եվրոպայում անուն հանած և բազմաթիվ ազնիվ սրտերից ջուր խմած, իրենց երկրներում պատիվ ունեցող (մեկը ավել, մյուսը` պակաս) Լուկաշենկոյով ու Յանուկովիչով, ու վերջ: Դոդի գագոյի ընտրողները չգիտեն, որ նա բացի այդ երկուսից նաև համակրում էր Կադաֆիին և Չավեսին, մնացածների մասին ցածրաձայն, որ հանկարծ շակալ թղթակից -լրագրողները չլսեն քթի տակ ինքն իրեն մրմնջում էր, «մնացածները խեռս չարժեն»:

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի ընտրազանգվածն իսկապես խիստ յուրահատուկ է և բազմաշերտ: Յուրահատուկ ու բազմաշերտ լինելուց զատ՝ ընտրողները երբեմն կարող են նաև անկանխատեսելի լինել, քանի որ հայ ընտրողն իսկապես առանձնահատուկ է: Իսկ որ հայ ընտրողն առանձնահատուկ է՝ կարելի է չկասկածել, քանի որ դրա ամենավառ ապացույցն այն է, որ Դոդի Գագոն այս երկրում կարող է ընտրվի, իսկ Քյորօղլին և Չիբուռաշկեն՝ ոչ:

 



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արմեն
Apr 20, 2012 23:51