ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, April 20, 2012 14:02 - 4 քննարկում
Վարչապետիկի նոր ապիկարությունները կամ ինչպես քայքայել կրթությունը տնտեսության քայքայումից հետո:
Թերթը տեղեկացրել էր, որ, ըստ որոշ խոսակցությունների, Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի ազատման հետեւում կանգնած է վարչապետ Տիգրան Սարգսյանը, եւ հենց նա էլ բորբոքում է Աշոտյան-Զոլյան հակամարտությունը:
«Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, թեեւ հերքել է, որ լեզվաբանական համալսարանը միանալու է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին, սակայն այդ գործարքի մասին նոր բացահայտումներ արեցինք: Մեր տեղեկություններով՝ համալսարանի շենքի գնման նախնական պայմանավորվածություն կա սփյուռքահայ մի գործարարի հետ, որը ցանկանում է այդ շենքում հյուրանոց բացել»,- գրում է թերթը:
4 քննարկումներ
HIYAN