ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, April 19, 2012 1:13 - 3 քննարկում
Բոշան փաշա չի դառնա…
ՀՀԿ-ականները դռնեդուռ ընկած վարորդներին են համոզում
19-04-2012 10:41
Տաքսու վարորդ ներկայացած քաղաքացին, զանգահարելով «Ժողովուրդ»-ի խմբագրություն, հետաքրքիր տեղեկություն է հայտնել: Ըստ նրա` Հանրապետական կուսակցության անդամներն այս օրերին ընկել են դռնեդուռ և վարորդներին համոզում են իրենց մեքենաների վրա փակցնել ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» դրոշները: Եվ երբ վարորդները հրաժարվում են` ասելով թե «մեր ինչին են պետք» դրոշները, ՀՀԿ-ականները մարդկանց համոզելու համար «լուրջ փաստարկ» են բերում, այն է` ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ՀՀԿ դրոշները տեսնելով չեն կանգնեցնի մեքենան ու աչքաթող կանեն ցանկացած խախտում: «Ես վատ եմ զգում, որ մեր վարորդները խախտումներ անելու և փողոցներում իրենց ուզած ձևով մեքենա վարելու համար ՀՀԿ դրոշ են դնում ապակիների վրա: Ամոթ է»,- ասել է թերթին զանգահարած քաղաքացին:
3 քննարկումներ
HIYAN