Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, April 18, 2012 3:54 - 19 քննարկում

Ազնվաբար խոստովանում եմ…

Ազնվաբար խոստովանում եմ.  Կասկածում եմ, թե հղումս և նրա մեջ տեղադրված նյութը կհրատարակվի Լույս Աշխարհում: Պատճառներ ունեմ, հաճախ եմ տեսել այս կայքէջում այն մարդուն, որի մասին հայ հանրությանը ցանկանում եմ տեղյակ պահել: Իմ կարծիքով, իմ ձեռքի տակ եղած փաստերով, այդ մարդը չի աշխատում հայերի համար և իր բռնած գործում ես տեսնում եմ անհասկանալի երևույթներ: Իհարկե դա իմ կարծիքն է, դուք համոզվեք դրանում ձեր խելքի և պատկերացումների սահմաններով, դա էլ ձեր իրավունքն է: Իմ հետազոտությունները ինձ դրան հանգեցրին, բացի այդ, քանի որ ապրում եմ Իսրայելում, որոշ պատկերացումներ ունեմ այստեղ գործող օրենքների և նիստուկացի վերաբերյալ: Գրածս չէր հայտնվի ձեզ մոտ, որ պատրաստել էի երկու շաբաթ առաջ, եթե չկարդայի Գ. Հովհաննեսյանի «Հաշտվողականության ժանտախտը» աշխատությունը, որտեղ հեղինակն ակնարկում է նաև Արևմտյան Հայաստանի «խորհուրդների» և «վտարանդի կառավարությունների» վնասակար և վտանգավոր գործողությունների մասին: Չերկարեցնեմ, խոսքը վերաբերվում է ձեր հարցազրույցներում հանդես եկող Արմենակ Աբրահամյանին, ով մարտի 19-ին, Ֆրանսիայի Տուլուզ քաղաքում հրեական դպրոցում կատարված դեպքերի վերաբերյալ տեսահոլովակ հրատարակեց դեպքից անմիջապես հետո: Տեսահոլովակը ֆրանսերեն էր, ինձ անհասկանալի լեզվով: Խնդրեցի Կանադայում ապրող ընկերոջս թարգմանել և ուղարկել թարգմանությունը: Թարգմանության ճշտության մասին ոչինչ չեմ կարող ասել, ես այն տրամադրում եմ ձեզ, և նաև տեսահոլովակի «լինքը»: Դուք ինքներդ կարող եք բաղդատել թարգմանությունը և տեսահոլովակի ելույթը: Ներկայացնում եմ (հայերեն) թարգմանությունը և ֆրանսերեն ելույթը:
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ.
«Կուզեմ խոսքս ուղղել հրեա ժողովրդին: Սրանից տաս օր առաջ  ինտերնետում հրապարակվել էր մի ֆոտոմոնտաժ: Իմ ձախ կողմում Դավիթի աստղով և անունս փոխելով Աբրահամյանից Աբրահամովիչ և սա  արված էր առանց իմանալու, որ ես լավ ծանոթ եմ հատկապես  հրեա երեխաներին և ես դասավանդել եմ հրեական դպրոցում բազմաթիվ ամիսներ:
Ինչ որ մեզ հետ պատահել է սահմռկեցուցիչ է , ես ուզում եմ ասել, որ ես բաժանում եմ հարազատների և ընտանիքի ցավը: Ես արձանագրում եմ, որ ֆրանսիան լավ չի հասկացել թե ինչու պետք է պայքարել ցեղասպանական հանցագործության նեգասիոնիզմի դեմ: Ես արձանագրում եմ, որ Ֆրանսիան լավ չի հասկացել որ պայքարը չարի դեմ ոչ մի արտահայտման ազատություն չի ընդունում:
Սրանք երեկվա զոհերն են, որոնք դարձել են այսօրվա զոհերը: Դրա համար բարբարոսությունը հատուկ  գործողության պետք է արժանանա…
Հաջորդում են ցավակցությունները:


Ուշադրության են արժանի մի քանի հանգամանքներ:
Առաջին. Ի՞նչու  Ա. Աբրահամյանը հրեաներին ուղղված խոսքում պատմում է ինտերնետում իրեն հրեա ներկայացրած նկարի մասին: Չէ որ հրեաները չգիտեն Լույս Աշխարհում Հրաչ Բերբերյանի հետ սիրիահայերի վերաբերյալ տեղի ունեցած ընդհարման մասին, երբ Արմենակ Աբրահամյանը պնդում էր, որ Սիրիայում բնակվող հայերը պատերազմական վիճակից ելնելով պետք է ապավինեն Թուրքիային և մեկնեն  Թուրքիա ապրելու, այսպես ասած «Արևմտյան Հայաստան»: Եվ դեռ հայտնի դարձավ, որ նա նամակով դիմել է Թուրքիայի կառավարությանը այդ հարցով: Հրաչ Բերբերյանի հակազդեցությունը արժանացավ Արմենակի կողմից լեզվական բռնարարքների, գոռում-գոչյունների՝ «մի խոսիր» «ձայնդ կտրե», «ապուշ» արտահայտությունների:
Երկրորդ. Ի՞նչ միտք ունի դրանից հետո նշել, որ ինքը դասավանդել է հրեա երեխաներին և հետաքրքիր է ի՞նչ է դասավանդել: Ես ապրելով Իսրայելում, գիտեմ թե ինչ է նշանակում հրեա երեխաներին դասավանդել: Դա այնքան էլ հեշտ գործ չէ օտարների համար նման աշխատանք ստանալը: Անպայման հետազոտվում է դասավանդողի հրեական ծագումը, առանց դրա նրան երեխա չեն վստահի որևէ հրեական համայնքում:
Երրորդ. «Ինչ որ մեզ հետ պատահել է, սահմռկեցուցիչ է…» արտահայտության վրա ուշադրություն դարձրեք: Նա չի ասում «ինչ որ ձեզ հետ պատահել է Տուլուզում, սահմռկեցուցիչ է…», այլ ասում է «մեզ հետ»: Հետևությունները թողնում եմ ձեզ վրա: Ես գիտեմ, որ դուք ունեք ֆրանսախոս ունկնդիրներ և նրանք կասեն իրենց խոսքը այս թարգմանության վերաբերյալ: Ընկերոջս կատարած թարգմանության վրա չեմ կասկածում, նա ազնիվ մարդ է և բացի այդ չի ճանաչում Արմենակ Աբրահամյանին:
ԱՐՏ. ՍԻՄՈՆԵԱՆ



19 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Gago
Apr 18, 2012 5:00