Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, April 16, 2012 18:00 - 6 քննարկում
Ո՞վ կհաղթի թիվ 7 ընտրատարածքում, Լֆիկ Սամո՞ն, թե Գանդոն Նիկոլը: Համբերեք՝ կհամոզվեք:
Ո՞վ կհաղթի թիվ 7 ընտրատարածքում, Լֆիկ Սամո՞ն, թե Գանդոն Նիկոլը: Համբերեք՝ կհամոզվեք:
Ապրիլի 15-ին թիվ 7 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, ՀԱԿ-ի այլ ներկայացուցիչների ու տեղի բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպերը բավականին լուրջ շահարկումների առիթ հանդիսացան: Դրանց գլխավոր պատճառներից մեկը, ըստ ականատեսների, հանդիսացավ այն, որ ընտրատարածքի բնակչությանը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից բաժանվել են քարոզչական նամակներ, որոնք պարունակում էին, մեղմ ասած, ոչ հարգալից վերաբերմունք նույն ընտրատարածքում առաջադրված մեկ այլ թեկնածուի` Սամվել Ալեքսանյանի հանդեպ: Քարոզչական նամակներում առկա դրույթներն ու որակումները դժգոհություններ են առաջացրել Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակչության մի ստվար զանգվածի մոտ: Բնակիչների մի մասն անմիջապես իր դժգոհությունն արտահայտեց հանդիպման եկած պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Ծագած քաղաքական սուր բանավեճի ընթացքում ընտրողներից ոմանք անգամ հորդորեցին ու պահանջեցին, որպեսզի Ն. Փաշինյանը հրաժարվի նման սադրիչ գործելաոճից և անգամ լքի իրենց բակը: Ցավոք, ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից սադրիչ գործողությունները շարունակվեցին նաև վերջինիս հեռանալուց հետո: Այս միջադեպն անմիջապես դարձավ շահարկման առարկա Նիկոլ Փաշինյանին առաջադրած քաղաքական ուժի կողմից:
Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ առնչություն չունի տվյալ միջադեպերի հետ և համոզված է, որ թիվ 7 ընտրատարածքի բնակիչների ինքնաբուխ, բուռն դժգոհությունները պայմանավորված են եղել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների միտումնավոր սադրիչ գործողություններով՝ ուղղված թիվ 7 ընտրատարածքում քաղաքակիրթ ընտրական գործընթացների վրա ստվեր գցելու միտումով: Ս. Ալեքսանյանի ընտրական շտաբը խստորեն դատապարտում է ընտրական գործընթացներում հակաօրինական և սադրիչ բնույթի ցանկացած դրսևորում և կոչ է անում, այդ թվում նաև Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների ստվար զանգվածներին, չենթարկվել ոմանց սադրանքներին և պահպանել սառնասրտություն: Մենք համոզված ենք, որ մեր թեկնածուի որոշ մրցակիցների ջղաձիգ գործողությունները պայմանավորված են ընտրողների իրական նախապատվությունների մասին հստակ տվյալներով և իրական պատկերացումներով: Թիվ 7 ընտրատարածքի բնակչության այսօրվա կողմնորոշվածության և ուժերի հարաբերակցության նման պարագայում, երբ Սամվել Ալեքսանյանի առավելությունը մյուս բոլոր մրցակիցների հանդեպ ակնհայտ է նույնիսկ անզեն աչքով, ընտրությունների ազատ և արդար անցկացման ամենաշահագրգիռ կողմը հենց Սամվել Ալեքսանյանի թիմն է:
16 ապրիլի, 2012թ.
Hayer Miatseq
6 քննարկումներ
Antarameg