Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, April 15, 2012 11:49 - 3 քննարկում
ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ պրն.ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հարգելի Նախագահ.
Երեկ,հեռուստատեսությամբ,ի լուր աշխարհի,ՀԱԿ-ի նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը հայտարարեց,որ Հայաստանում կեղծված են վիճակագրական տվյալները,որ իրականում հանրապետության 90(իննսուն)տոկոսը ապրում է թշվառության մեջ,եւ որ միայն երկու տոկոսն է ճոխ ապրում՝ «լֆիկներ»,«նեմեցներ» «ճոյտոներ» ,«դոդեր» ,«ծաղիկներ», «ցեմենտներ»,«ծամոններ»,«ալրաղացի լյովիկներ» եւ այլոք(Ն.Ա): Այս ցուցակը Դուք ինձնից պակաս վատ չգիտեք՝ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՎ ՀԱՆԴԵՐՁ:
Մեծարգո Նախագահ.
Լեւոն Տեր Պետրոսյանը դա Նուբար Ասլանյանը չէ,որի բողոք նամակները(վերջինը՝ 28.03.12.) հասցեագրված Ձեզ,մնում են անպատասխան՝ Ձեր կողմից,Ձեր տիկնոջ, աշխատա կազմի եւ ողջ ապարատի կողմից:Սրան գումարած մշակույթի ԿԵՆՍԱԲԱՆ նախարար Հաս միկ Պողոսյանի եւ Սփյուռքի կոմսոմոլ նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից,որը չի զլա նում մեզ ամեն օր տուն կանչելու՝ 90 տոկոս թշվառության մեջ ապրող հանրապետություն:
Պարոն Նախագահ,
Վստահ եմ,որ Ձեզ հայտնի է՝ ԼՏՊ-ը գիտե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի , Կանադայի,«մանադայի» եւ այլ պետություների դեսպաններին,եւ վերջապես նա գիտե «Իշտոյանին»,հանդիպում է նրանց հետ, զրուցում,պատմում «դարդերը»:Նրան ընդունում են,լսում եւ խոշոր հաշվով օգտագործում Ձեր՝ Հայաստանի դեմ,որպեսզի շատ հարցերում,հատկապես միջազգային, Հայաստանը զիճողական լինի: Արդ՝
Եթե ԼՏՊ-ի ասածները զրպարտանք են,ապա ինչու չեք հրավիրում Ատյան՝ «ականջները
քաշելու»(դատարան):Չե՞ք գտնում,որ Ձեր լռությունը եւ ԼՏՊ-ին անպատիժ թողնելը(եթե նա զրպարտիչ է) Ձեր նախընտրական պայքարի սկզբի պարտությունն է:Իսկ գուցե Դուք համաձա՞յն եք նրա հետ,գուցե պարզապես«աղն է կերել մատաղը«՝ այստեղից բխող բոլոր հանգամանք,հետեւանքներով:Ի դեպ նախընտրական պայքարի մասին՝ Հայաստանյան հեռուստատեսության ալիքներից ԲՈԼՈՐԸ(եւ թերթերը)բղավում եւ պահանջում են ընտրութ յուններում արդար, մաքուր, թափանցիկ,անկաշառ, չկեղծված, չգողացված ձայներ:Լավ ,էդ «գյուղում մի կենդանի վարորդ չկա»,որ վեր կենա ու ասի՝ «Այ ժողովուրդ,հո դուք չեք գժվել,ինչ անարդարությունների, կեղծիքների, ընտրական կաշառքների,ձայների գնման մասին եք խոսում,ո՞նց կարող է Հայաստանում այդպիսի բան պատահել,հո մենք բանանային պետութ յու՞ն չենք:Սրա փոխարեն՝ ՀՊԱՐՏ ԼՌՈՒԹՅՈՒՆ,Ճիշտ այնպես,պարոն Նախագահ, ինչպես իմ, Ձեզ հղածս նամակների դեպքում:ԲՐԱՎՈ:Իսկ ես պիտի շարունակեմ իմ պայքարը այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանը դառնա օրինական, կարգապահ,մաքուր,առանց ընտրական կեղծիքների ԵՐԿԻՐ,որտեղ դիրիժոր Էդվարդ Թոփչյանն ու նրա,«մեջքին կանգնած» մշակ նախարարը, (նաեւ նախարարի «մեջքին կանգնողները» )պատասխան տան իրենց ինքնակամ,ինքնագլուխ «քյալլագյոզությունների»համար:Եւ քանի որ Դուք, ԲՈԼՈՐԴ (իշխանավորներդ)լուռ եք,ուստի իմ նամակները պիտի շարունակեն սփռվել աշխարհով մեկ: Ես ուզում եմ,որ «տուն եկողները իմանան,թե ինչպես եք դիմակայում Հայրենիքից,ոչ իր մեղքով հեռացած անձին:Գերադասելի էր դիմակայել նոր հեռացողներին՝ ԳՈՐԾՈՎ…
Երբ ագռավին հարցրել են «ճի՞շտ է,որ դու ապրում ես 300 տարի»,պատասխանել է,-այո,
բայց եթե չկռռայի կապրեյի 600 տարի:Կուզեմ հուսալ,որ իմ «կռռոցին»(հերթական) ըմբռնումով կմոտենաք:
Հարգանքով՝ Հայաստանի եւ Իսրայելի կոմպ.միության անդամ Նուբար Ասլանյան: Հայֆա,Իսրայել,13.04.12.
3 քննարկումներ
Antarameg