ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, April 11, 2012 15:09 - 7 քննարկում

Է՜է՜…Շառլն էլ քաքի խամը խանեց…

Ես ինձ ավելի շատ ֆրանսիացի եմ համարում, քան հայ. Շառլ Ազնավուր

http://lurer.com/?p=18721&l=am

Հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը օրերս տված մամլո-ասուլիսի ժամանակ աչքի է ընկել մի շարք ուշագրավ հայտարարություններով է :

Ինչպես տեղեկացրել էինք Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը Նյու Յորքի City-center համերգասրահում հանդես կգա երեք համերգներով ։
Վերջին անգամ աշխարհահռչակ երգիչը համերգներով այստեղ հանդես է եկել երեք տարի առաջ, իր այսպես կոչված հրաժեշտի շրջագայության շրջանակներում։ Սակայն ուրբաթ օրը լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում Ազնավուրը հայտարարել է, որ ո՛չ նախկինում, և ո՛չ էլ հիմա հրաժեշտի համերգ տեղի չի ունենալու։
«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ, մամուլի ասուլիսի ընթացքում Շառլ Ազնավուրը խոսել է նաև իր հայկական արմատների մասին:
«Ես փոքր տարիքից ցանկացել եմ ֆրանսիացի լինել: Ես ինձ ավելի շատ ֆրանսիացի եմ համարում, քան հայ: Ես չեմ կարող հայերեն կարդալ և գրել: Ես չեմ կարող երգել Հայաստանի օրհներգը, չգիտեմ հայերեն աղոթել: Ես ֆրանսիացի եմ: Ես ծնվել եմ Փարիզում: Բայց ես չեմ մոռացել, որ իմ արմատները Հայաստանում են: Օրինակ, երբ դուք սուրճի մեջ կաթ եք լցնում, դրանք դառնում են անբաժանելի: Այդպես էլ ես եմ. ես կաթով սուրճ եմ՝ сafe au lait»,- նշել է Ազնավուրը:
Հանրահայտ շանսոնյեն անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության հարցին ասել է.
« Այն, ինչ ես հիմա կասեմ, շատերն այնքան էլ լավ չեն ընդունի: Ես այլևս չեմ կարողանում լսել «Ցեղասպանություն» բառը, քանի որ այդ բառը տանում է մեզ դեպի անցյալ: Մենք պետք է բարելավենք հարաբերությունները թուրքերի հետ:Մենք պետք է բացենք դռները և նրանց թույլ տանք ներս մտնել”,- ասել է նա:


7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Vahan
Apr 11, 2012 15:52