ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, April 11, 2012 16:04 - 8 քննարկում
Աբպուշ մարդու հայտարարություն՝ երջանիկ ժպիտը դեմքին…
Երբ չընտրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
1.Հանրապետականին չպետք է ընտրեք, եթե հոգնել եք արցախյան խնդրից և Ձեր համար մեկ է` ինչպես է կարգավորվելու ղարաբաղյան խնդիրը:
2. Հանրապետականին չպետք է ընտրել, եթե կարծում եք, որ այս անհանգիստ աշխարհում լարվող տարածաշրջանում Ձեզ համար մեկ է երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը:
3. Հանրապետականին չպետք է ընտրել, եթե կարծում եք, որ կարելի է հավատալ այն քաղաքական ուժերին, որոնք խորշում են որոշակի ժամանկահատվածի պատասխանատվությունից, բայց ուզում են ստանալ ավելի երկար ժամանկահատվածով պատասխանատվության վստահություն / թերևս Աշոտյանը ակնարկում է կոալիցիայի անդամ այն քաղաքական ուժերին, ովքեր քննադատում են ՀՀԿ-ին` մոռանալով, որ իրենք ևս իշխանության մաս են եղել-խմբ./:
4.Հանրապետականին մի՛ ընտրեք, եթե կարող եք ձեզ թույլ տալ համապատասխան սուտ խոստումներով և ամբիցիաներով նոր քաղաքական էլիտա դաստիարակելու շռայլություն :
5. Եթե դուք պատրաստ եք հիասթափվել ձեր ընտրության հաջորդ իսկ օրը` չկատարված խոստումների համար, ապա մի՛ ընտրեք Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Մնացյալ բոլոր դեպքերում մայիսի վեցին ընտրեք ՀՀԿ-ին: Ինչպես ասում են նման դեպքերում՝ «Աշոտյան, էշի մորը աչքով անես»:
8 քննարկումներ
Գրիգոր