Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, April 9, 2012 18:29 - չքննարկված

Այն որ Հայկ Դեմոյանը գրագող է հայտնի է բոլորին, բայց չգիտես ինչու…

Մեկ շաբաթ առաջ կրկին հայրենասեր գիտնական Գևորգ Յազճյանը անարգանքի սյունին գամեց Հայկ Դեմոյանին, իր տգիտություւները որպես մենագրություն ներկայացնելու վերաբերյալ, ի լրումն դրա ապացուցելով, որ Հայկ Դեմոյանը գրագող է:

Բայց դա ամենը չէ: Մենք մեր կողմից փորփեցինք պարզել Հայկ Դեմոյանի գործունեության որոշ դրվագներ և դրանք ներկայացնել Լույս Աշխարհի ընթերցողին: Խնդրում ենք  հրատարակել Զազճյանի հոդվածը մեր հավելումներով:

Այն որ Հայկ Դեմոյանը գրագող է հայտնի է բոլորին, բայց չգիտես ինչու Յազճյանի աչքից վրիպել են բազմաթիվ այլ փաստեր, որոնք ուղղակիորեն առնչվում են Դեմոյանի օրինազանցություններին:

Այն բոլոր գրագողությունները, որոնք Հայկ Դեմոյանն անվանում է իր մենագրություններ, տպագրվում են առանց որևէ գիտական հիմնարկի կարծիքի, պետության դրամական միջոցների հաշվին: Ավելին, Դեմոյանը, որպես ցեղասպանության թանգարանի տնօրեն իրավունք չունի մսխել և յուրացնել ցեղասպանության ուսումնասիրության համար հատկացված միջոցները, օրինակ զինանշանների վերաբերյալ իր գրագողությունները հրապարակելու համար: Դա բոլորը չէ, այդ գրքերը նույն Դեմոյանը վաճառում է Ցեղասպանության թանգարանում բացված կրպակում, կրկնում եմ, թանգարանում այդ Դարչոն կրպակ, կամ դախլա է աշխատեցնում, իսկ վաճառքի գումարները մտցնում սեփական գրպանը: Լավ է չէ՞: Պետությունը տպագրում է, ինքը ուրիշի գրածները թխում, տպագրում, ապա` վաճառում, և ոչ միայն դառնում մենագրության հեղինակ, այլև վայելում ուրիշի աշխատանքի պտուղները:

Ինչեր ասես որ չեն արել Դեմոյանի այդ ձեռքերը: Բարեկամներին ընդունել են աշխատանքի, մի տգետ զեմլյակի դրել իրեն տեղակալ, կամ ավելի ճիշտ տեղապահ, քանի որ Դեմոյանը միայն պետական գումարները չի մսխում, այլ սփյուռքինը: Եվ ահա, երբ Դեմոյանը իր հանճարեղ տգիտություններն է տարածում սփյուռքում, ուտում, խմում սփյուռքահայերի հաշվին, որոնք միամտորեն կարծում են, որ այս Դեմոյանն իրենց նախնիների հիշատակը վառ պահելու ուղղությամբ է միայն մտածում, նրա աթոռանիստ գահը, Ծիծեռնակաբերդում պահպանում է ոմն գյումրեցի Սուրեն Մանուկյանը, որն իրենից ոչ պակաս ճարպկությամբ դարձել է ցեղասպանության թանգարանի տնօրենի տեղակալ, այդպես էլ ոչ մի գիտական հոդված չհրատարակելով:

Լավ է չէ՞: Հետո էլ ասում են Քաջ Նազարը հեքիաթի հերոս է: Ճիշտ չէ, այն իրական  հերոսների պատմւթյունն է, մերօրյա գիտական իրականությունում:

Սաթիկ, Armenian World Youth Intelligence



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ