ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, April 9, 2012 22:35 - 10 քննարկում

Ամերիկայում նրան հերոսի կոչում կտային…

ԳՈՐԾԱՐԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՒ ՄԵՋ

  • article's photo

    Գործարար Գագիկ Սարգսյանին, ըստ էության, գերազանցել է ինքնապաշտպանությունը` դանակահարելով երեք հանցագործների, ովքեր հարձակվել էին իր ընտանիքի վրա: Տուլայի շրջանի քննչական կոմիտեի ղեկավար Տատյանա Սերգեեւան ապրիլի 9-ին լրագրողներին հայտարարել է, որ դա է ապացուցում հասցված վերքի բնույթը:«Հասցված դանակի հարվածների բնույթը հիմք է տալիս ենթադրելու, որ, դա, հավանաբար, եղել է ինքնապաշտպանության սահմաններից դուրս»,- նշել է նա:

    Ավելի վաղ ՆԳՆ տարածաշրջանային վարչության ղեկավարի պարտականություններն իրականացնող Անդրեյ Միշագինը հայտնել է, որ հնարավոր է, որ հարձակումը կապված է գործարարի եւ նրա հարազատներից մեկի միջեւ առկա խնդիրների հետ: Այդ հարազատը ներկայումս Ռուսաստանում չի ապրում: Նախնական տեղեկություններով, բոլոր չորս հանցագործները Տուլայի մարզ են եկել Մերձմոսկվայից:

    Սերգեեւան նշել է, որ քննությանը արդեն հաջողվել է պարզել հարձակվողների ինքնությունը`նրանք ռուսներ եւ վրացիներ են: Նրանցից ամենաավագը 43 կամ 44 տարեկան է: Նրանք բոլորը նախկինում դատված են եղել:

    Քննության ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ Mazda 3 մակնիշի ավտոմեքենան, որով եկել էին հանցագործները Մոսկովյան մարզից եկել էին Տուլա, հայտնաբերվել է բնակավայրի ծայրամասում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

    Հարուցվել է քրեական գործ երկու եւ ավել անձանց սպանության առթիվ: Առավելագույն պատժաչափը` ցման ազատազրկում:

    Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ապրիլի 7-ի երեկոյան, երբ Սարգսյանի տանը գտնվում էին կինը, դուստրը, հարսը եւ չորս փոքրիկները, դուռը թակել են: Չորս տղամարդիկ ծեծի են ենթարկել Սարգսյանի հարսին, որը բացել էր դուռը: Հարձակվելով մյուսների վրա` նրանք պահանջել են գումար եւ թանկարժեք իրեր` սպառնալով ատրճանակով: Նրանք զինված են եղել նաեւ դանակով: Սարգսյանին հաջողվել է վերցնել մոտակայքում գտնվող դանակը եւ մահացու հարված հասցնել չարագործներից երեքին, չորրորդը փախուստի է դիմել:

    Ինքը` Սարգսյանը, ծանր հարված ստանալով գլխին` ներկայումս գտնվում է հիվանդանոցում:

    Սպանվածներից երկուսը գործազուրկներ են, նախկինում դատապարտված Կեվլիշվիլին (1968 թ.ծ.) եւ Ռոժդեստվենսկին (1971 թ. ծ.): Երրորդի ինքնությունը դեռեւս պարզված չէ:



10 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ARORDUHY
Apr 10, 2012 1:15