Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, April 9, 2012 18:29 - չքննարկված
Այն որ Հայկ Դեմոյանը գրագող է հայտնի է բոլորին, բայց չգիտես ինչու…
Մեկ շաբաթ առաջ կրկին հայրենասեր գիտնական Գևորգ Յազճյանը անարգանքի սյունին գամեց Հայկ Դեմոյանին, իր տգիտություւները որպես մենագրություն ներկայացնելու վերաբերյալ, ի լրումն դրա ապացուցելով, որ Հայկ Դեմոյանը գրագող է:
Բայց դա ամենը չէ: Մենք մեր կողմից փորփեցինք պարզել Հայկ Դեմոյանի գործունեության որոշ դրվագներ և դրանք ներկայացնել Լույս Աշխարհի ընթերցողին: Խնդրում ենք հրատարակել Զազճյանի հոդվածը մեր հավելումներով:
Այն որ Հայկ Դեմոյանը գրագող է հայտնի է բոլորին, բայց չգիտես ինչու Յազճյանի աչքից վրիպել են բազմաթիվ այլ փաստեր, որոնք ուղղակիորեն առնչվում են Դեմոյանի օրինազանցություններին:
Այն բոլոր գրագողությունները, որոնք Հայկ Դեմոյանն անվանում է իր մենագրություններ, տպագրվում են առանց որևէ գիտական հիմնարկի կարծիքի, պետության դրամական միջոցների հաշվին: Ավելին, Դեմոյանը, որպես ցեղասպանության թանգարանի տնօրեն իրավունք չունի մսխել և յուրացնել ցեղասպանության ուսումնասիրության համար հատկացված միջոցները, օրինակ զինանշանների վերաբերյալ իր գրագողությունները հրապարակելու համար: Դա բոլորը չէ, այդ գրքերը նույն Դեմոյանը վաճառում է Ցեղասպանության թանգարանում բացված կրպակում, կրկնում եմ, թանգարանում այդ Դարչոն կրպակ, կամ դախլա է աշխատեցնում, իսկ վաճառքի գումարները մտցնում սեփական գրպանը: Լավ է չէ՞: Պետությունը տպագրում է, ինքը ուրիշի գրածները թխում, տպագրում, ապա` վաճառում, և ոչ միայն դառնում մենագրության հեղինակ, այլև վայելում ուրիշի աշխատանքի պտուղները:
Ինչեր ասես որ չեն արել Դեմոյանի այդ ձեռքերը: Բարեկամներին ընդունել են աշխատանքի, մի տգետ զեմլյակի դրել իրեն տեղակալ, կամ ավելի ճիշտ տեղապահ, քանի որ Դեմոյանը միայն պետական գումարները չի մսխում, այլ սփյուռքինը: Եվ ահա, երբ Դեմոյանը իր հանճարեղ տգիտություններն է տարածում սփյուռքում, ուտում, խմում սփյուռքահայերի հաշվին, որոնք միամտորեն կարծում են, որ այս Դեմոյանն իրենց նախնիների հիշատակը վառ պահելու ուղղությամբ է միայն մտածում, նրա աթոռանիստ գահը, Ծիծեռնակաբերդում պահպանում է ոմն գյումրեցի Սուրեն Մանուկյանը, որն իրենից ոչ պակաս ճարպկությամբ դարձել է ցեղասպանության թանգարանի տնօրենի տեղակալ, այդպես էլ ոչ մի գիտական հոդված չհրատարակելով:
Լավ է չէ՞: Հետո էլ ասում են Քաջ Նազարը հեքիաթի հերոս է: Ճիշտ չէ, այն իրական հերոսների պատմւթյունն է, մերօրյա գիտական իրականությունում:
Սաթիկ, Armenian World Youth Intelligence