ԼՐԱՀՈՍ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, April 8, 2012 18:14 - 3 քննարկում

Բարեգործությունը չարի գործիք կամ փրկենք Հայաստանը բարեգործներից որոնք խլում են մեզանից քրիստոնեական հավատքը

 

Լինելով բարեպաշտ քրիստոնեա, հետեվելով հայ առաքելական եկեղեցուն , սիրելով իմ ազգն ու իմ երկիրը կհորդորեմ ձեզ :

Վերջին ժամանակահտվածում Հայաստանում հայտնվել են բազմաթիվ բարեգործներ որոնք բարեգործում են տարբեր նպատակներով, արժեզրկելով  բարեգործի քրիստոնեական բարոյականությունը :Բարեգործությունները այդ, հետապնդում են բազմաթիվ նպատակներ ; գովազդ, վստահության չարաշահում, հարկերից խուսափում , փողերի լվացում, մարդկանց ներգրավվում ինչ որ խմբերի մեջ, մարդկային ռեսուրսների չարաշահում, Ինֆորմացիայի հավաքագրում, այլ նպատակներ : Բարեգործությունների մեջ ներգրավված են  Գործարարներ, խոշոր ձեռնարկություններ և նրանց տնօրեններ, Օտարեկրյա քաղաքացիներ, օտարեկրյա կազմակերպություններ, անհայտ աղբյուրներից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններ , աղանդներ, քաղաքական խմբեր, այլ անձինք և կազմակերպություններ :

Օտարեկրյա կապիտալի Մասնավոր ձեռնարկությունները որոնք Հայաստանում հարստացնում են իրենց օտարեկրյա կապիտալը չարտադրելով ոչինչ Հայսատնում, միայն թանկ բայց արժեք չունեցող  ծառայություններ մատուցելով :Լիովին հարկեր վճարելու փոխարեն , գովազդում են իրենց անարժեք բայց թանկ ծառայությունները : և այդ ամենը բարեգործության միջոցով : Այլ կազմակերպություններ և մասնավոր անձինք չարաշահում են ազգաբնակչության վստահությունը , բարեգործությունը ծառայեցնելով ազգային և հանրային ռեսուրսների օգտագործմանը սեփական շահերի համար : Փողերի լվացման հայտնի մեխանիզմի մասին նույնիսկ ավելորդ է խոսել : այն Հայաստանում գտել է իր դրախտային միջավայրը :Սակայն ավելի վտանգավոր են օտարեկրյա կառույցների ֆինանսական օգնությունները որոնք կոնկրետ ազգային և պետական անվտանգության նկատմամբ  ոտընձգության նպատակ ունեն :

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի սահամափակում և չի բացատրում բարեգործություն հասկացությունը :Բարեգործության մասին  Օրենքը  այսօր ազգային անվտանգության հարց է :Այն պետք է սահմանափակի և մանրամասնի ինչ է բարեգործությունը :Նաև կուզեի  նշել որ վերը նշված  բարեգործության դաշտից դուրս են մնում նրանք ովքեր իրականից բարեգործության կարիք ունեն : Ասել կուզեմ ծանր հիվանդների մասին, հիվանդ երեխաների մասին : Նրանց, որոնց բուժումը Հայաստանի առողջապահական համակարգը չի կարող ապահովել, և նրանց համար անհրաժեշտ են միջոցներ : Այս դեպքում ոչ մի բարեգործ չկա և նույն լրատվական միջոցները որոնք գովաբանում են և ցուցադրում բարեգործներին , խնդրում են ազգաբնակչություից իրենց խնայված միջոցներից հատկացնել : Իսկ ազգաբնակչությունը վստահություն չունի որովհետև այստեղ ևս կեղծարարություն կա :  Արդյունքում շահում են միայն բարեգործները իսկ նրանք ովքեր կյանքի և մահվան միջանցքում են, ընտրում են մահը : Կեղծ բարերարներից Հայոց աշխարհը միայն տուժվում է և այս պատճառով մեզ պետք է իսկական քրիստոնեական արդար բարերարություն :

Բարեգործությունը պետք է լինի Հայ առաքելական եկեղեցու մոնոպոլիան : Քանզի բարեգործությունը օգտագործվում է շահադիտական նպատակներով, իսկ առաքելական եկեղեցին այն դիտարկում է ինչպես քրիստոնեական բարի կամքի դրսեվորում, ինչպես եղբայրական համերաշխության և սիրո դրսեվորում մերձավորի նկատմամբ : Ապա Բարեգործությունը ամբողջությամբ պետք է լինի առաքելական եկեղեցու ուսերին : Հայ առաքելական եկեղեցին պատմության ընթացքում հայապահապանման համար արել է ամեն ինչ : Եկեղեցին պետք է ամեն ինչ անի բուժելու համար հիվանդներին , օգնելու ծանր և  նեղը վիճակում գտնվողներին :  Հայ առաքելական եկեղեցին պատրաստ կլինի զոհելու ցակնակացած բան աջակցելու իր ժողովրդին ծանր պահին, և միայն այդ ժամանակ  չարագործներին չի հաջողվի խլելու քրիստոնեական հավատքը մեր ձեռքից  : Հայ ժողովուրդը զոհել է իրեն քրիստոնեության համար , հայոց եկեղեցու համար : Ապացույցը պատմությունն է : Հիմա արդեն հերթը եկեղեցունն է զոհել իրենից, ժողովրդի համար , վերցնելով իր ուսերին բարեգործության ամբողջ ծանրությունը : Ահա թե ինչպես կփրկվի հայ առաքելական եկեղեցին վերացումից :



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

david
Apr 9, 2012 6:23