Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, April 6, 2012 1:43 - 2 քննարկում

ՕԵԿ-ի՝ Օճառի Երևանյան Կոմբինատի աշխատակիցը սապոնով գովազդել է ՀՀԿ-ի՝ Հայաստանի Հրուշակեղենի Կոմբինատի քյառթու արտադրանքը:

«Հայացք». Բացահայտվել է ՕԵԿ-ի առաջին «խոշոր» դավաճանը. նա գյուղնախարար Սերգո Կարապետյանն է…

06:41 • 06.04.12

Երեկ Հայաստանի ագրարային համալսարանում ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ:
-Մի քանի օրից մեր երկրում սկսվելու են ընտրությունները, և յուրաքանչյուրս պետք է մասնակցենք համապետական ընտրություններին: Դուք երիտասարդ եք, գրագետ ու ավելի պատրաստված, ուստի հորդորում եմ քաղաքացիական բարձր կամք դրսևորել և պարտադիր մասնակցել ընտրություններին: Մենք բոլորս պետք է մի մեխի խփենք, պետք է համախմբվենք ՀՀ նախագահի շուրջ, մեր քվեն տանք իշխող կուսակցությանը` մեր նախագահին, որովհետև եկող տարի գալու է նախագահական ընտրությունների ժամանակը, և այսօր Ազգային ժողովի ընտրությունները դարձնենք մեզ համար որպես ստարտային վիճակ եկող տարվա նախագահական ընտրություններին մեր նախագահին ընտրելու համար,- պաշտոնական դիրքն ու աշխատանքային ժամանակը չարաշահելով` ներկաներին կոչ է արել նախարարը:
Եվ այսպես` բացահայտվել է ՕԵԿ-ի առաջին «խոշոր» դավաճանը:
Թերթը հիշեցնում է, որ Սերգո Կարապետյանը ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 4-րդ համարն է: Վաղը մյուս նախարարների հերթն է: Իսկ գուցե Արթուր Բաղդասարյանն էլ հայտարարի, որ ՕԵԿ-ը նախընտրում է ՀՀԿ-ին:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

MXO
Apr 6, 2012 4:24