ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, April 6, 2012 21:47 - չքննարկված

Կուսակցական մաֆիոզներին ընտրե՞լ, թե անկուսակցական հարգված մարդկանց.

Արմավիրում պատգամավորի թեկնածուին անկողնուց կիսամերկ վիճակում ավտոմատի սպառնալիքով եւ ծեծելով առեւանգել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | Ապրիլի 6, 2012 19:49


NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրում տեղի ունեցած ավազակային հարձակումից: Իրականում հարձակումը ուղղված է եղել ոչ թե ԲՀԿ-ի, այլ` թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Մերուժան Մխոյանի դեմ: Ըստ այդմ. առավոտյան ժամը 6.00-6.30-ի սահմաններում, 20-25 հոգով, ինքնաձիգի սպառնալիքով, մտել են Մխոյանի տուն, կնոջ մոտից կիսահագնված վիճակում ծեծելով տարել են Սարդարապատի գերեզմանոց եւ շարունակել ծեծել:

NEWS.am-ին այս մասին հայտնի է դարձել միջադեպից տուժածների շրջապատից: Նշվում է, որ Մերուժան Մխոյանին ինքնաձիգի սպառնալիքի տակ նստեցրել են իրենց մեքենաներից մեկը եւ տարել Հոկտեմբեր գյուղի գերեզմանատուն, որտեղ էլ ծեծը շարունակվել է:

Այդ գյուղում Մերուժանը բարեկամներ ունի, որոնք բարեբախտաբար աղմուկից դուրս են եկել եւ փրկել նրան: Ի դեպ, խումբը, որն առեւանգել եւ ծեծել է Մերուժանին, հետեւյալ մեսիջն է փոխանցել. «Դու պետք է գաս մարզպետի, Նովոյի (ԱԺ հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի-խմբ.) եւ քաղաքապետի մոտ ներողություն խնդրես եւ թեկնածությունդ հանես: Դու քանի՞ գլխանի ես, որ պետության դեմ ես գնում»: Ըստ աղբյուրի, տեղի բնակչությունն ահաբեկված է եւ անընդհատ կրկնում է, թե «Էս, որ թիվն ա, ինչ ռեպրեսիաներ ա եւ այլն եւ այլ»:

NEWS.am-ը զրուցեց նաեւ Սարդարապատ գյուղի գյուղապետ Բաբկեն Վարդանյանի հետ, ով ասաց, որ ցավոք, առավոտից մարզխորհրդի նիստ է եղել, քանի որ գյուղնախարարն է այցելել մարզ: Վերադառնալուն պես փորձել է գյուղացիներից հետաքրքրվել, բայց բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված: Իսկ ում հետ էլ նրան հաջողվել է խոսել միջադեպից տեղյակ չեն եղել: Նա չի խոսել, ոչ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի, ոչ Նահապետ Գեւորգյանի հետ, բայց տեղեկություններ չունենալով հանդերձ պնդում էր, որ ծեծի մասին լուրերը հերյուրանքներ են:

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մխոյանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի մտերիմն է: Ռուստամ Գասպարյանի օգնական Արտակ Բաբախանյանն ասաց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը այնքանով, որ դրանք կապ չունեն Ռուստամ Գասպարյանի հետ: «Մեր մարդկանց չեն ծեծել, չեն էլ կարող ծեծել: Երեկվա վեճը եղել է, մարզպետարանի ինչ-որ բաժնի աշխատակիցներից մեկի հետ»: Հավանաբար, նկատի ունի ՀՀ Քաղաքաշինության նախարարության Արմավիրի տեսչության պետ Արայիկ Ալեքսանյանին, ում ծեծի են ենթարկել երեկ ժամը 16:00-17.00-ի սահմաններում, Արմավիրի մշակույթի տան հետնամասում:

Հարկ է նկատել, որ վերը նշված երկու միջադեպերն էլ տեղի բնակչությունը կապում է Սամսոն Պողոսյանի հետ: Վերջինս դատապարտվել էր 8,5 տարի ազատազրկման ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի վրա մահափորձ կատարելու համար եւ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ընդամենը մեկ ամիս առաջ:

Հարցին , թե գործով տուժողներ 30-ամյա Սամվել Պողոսյանը եւ 29-ամյա Առնակ Կուրղինյանն է՞լ կապ չունեն իրենց հետ, Ռուստամ Գասպարյանի օգնականը սահմանափակվեց ասելով. «Ճիշտն ասած, ես չգիտեմ»: Թիվ 21 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն են` Գեւորգ Ասատրյանը (անկուսակցական), Սեդրակ Հովհաննիսյանը (ՀՀՇ), Գագիկ Մարգարյանը («Ժառանգություն»), Մերուժան Մխոյանը (անկուսակցական), Ալեքսան Պետրոսյանը (ՀՀԿ):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզում այսօր վաղ առավոտյան միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ:

Հայաստանի ոստիկանության Արմավիրի քննաչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: 2012թ. ապրիլի 6-ին «Արմավիր բժշկական կենտրոն»-ից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով  հիվանդանոց է տեղափոխվել  Արմավիր քաղաքի բնակիչ Առնակ Կուրղինյանը:

Բացի այդ, նույն օրը` ժամը 10-ին, Մեծամորի հիվանդանոց է տեղափոխվել  Արմավիր քաղաքի բնակիչ Սամվել Պողոսյանը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերը նշված անձինք վնասվածքներն են ստացել նույն օրը` Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտակայքում անհայտ անձանց հետ ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ