ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, March 29, 2012 5:46 - 7 քննարկում
…. Ը ՜հը…՝ է’ս էլ ա՛խպերը… (ԱՐՄԻՆՖՈՑԵՆՏՐ-ն ու ՊանԱՐՄԵՆԻԱՆ ախպերնե՞ր են..)
Ինչո՞ւ պետք է հայը ԱՄՆ-ում հակահայկական ծրագրեր թողարկի
PanARMENIAN.Net – Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին ուղղված նամակում Մոսկվայում գործող «Arminfocenter» հայկական միջազգային տեղեկատվական -վերլուծական, մշակութային-լուսավորչական և իրավական կենտրոնի ղեկավար Արմեն Տեր-Սարգսյանը խնդրում է ուշադրություն դարձնել ԱՄՆ-ում հեռարձակվող «Լույս աշխարհ» հեղինակային ծրագրի, Տեր-Սարգսյանի կարծիքով, հակահայկական և հակաքրիստոնեական հաղորդումների շարքին, Մոսկվայից հաղորդում է «Arminfocenter»-ի մամլո ծառայությունը:
Տեր-Սարգսյանն ընդգծում է, որ ծրագիրը վերջին հեռարձակումներում եթեր է հանում «Հայոց եկեղեցու պատմությո՞ւն, թե՞ հուդայականության և սիոնիզմի ձեռնարկ» ապազգային և հակաքրիստոնեական հաղորդաշարը: «Ըստ Քիրեմիդջյանի`իր կողմից ընթերցվող և անձնական մեկնաբանություններով լրացվող գրքի հեղինակն է ոմն Հ. Սանասարյանը, ով քննադատում է Հայաստանի Հանրապետությունում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ կրթության ու գիտության նախարարության կողմից համատեղ մշակված և ներկայում միջնակարգ դպրոցներում կիրառվող «Հայ եկեղեցու պատմություն» դասագիրքը:
Մեր խորին համոզմամբ` այս ապակողմնորոշիչ և իր բովանդակությամբ չարիք սերմանող գիրքը և «Լույս աշխարհի» հեղինակ և վարող Ստեփան Քիրեմիդջյանի սադրիչ, մեծամիտ մեկնաբանությունները խեղաթյուրում են ազնիվ քրիստոնյաներին և լուրջ փորձության տանում մանուկներին»,- ասվում է Տեր-Սարգսյանի նամակում:
7 քննարկումներ
Ara Hakobyan