ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, March 29, 2012 0:39 - չքննարկված
Եվ գործ, եւ մաղթանք
27 Մար 2012 |
Եվ գործ, եւ մաղթանք
Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ամեն տարի շնորհավորական ուղերձ էր հղում թե թատերարվեստի ներկայացուցիչներին և թե թատերասեր հասարակությանը: Մենք ներկայացնում ենք 2003 թվականի համանման շնորհավորանքը, որովհետև թատրոնի մարդիկ այդ տարի այլ երախտագիտությամբ և այլ համատեսքստում էին ընկալում այդ բարեմաղթանքները: Բանն այն է, որ մեկնարկել էր Լինսի հիմնադրամի “Մշակույթ” ծրագիրը, որի շրջանականերում հիմնանորոգվեցին և բարձրակարգ տեսքի բերվեցին Հայաստանի գրեթե բոլոր թատրոնները: Մարդիկ այլևս ստիպված չէին լինի աշխատել կամ ներկայացում դիտել ցուրտ կամ շոգ դահլիճներում: Թատրոնի մարդը թատրոնում սկսեց վերագտնել իր արժանապատիվ կեցվածքը:
27.03.2003. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ
Շնորհավորում եմ Հայաստանի թատերական գործիչներին, ինչպես նաեւ թատերասեր հասարակայնությանը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:
Թատրոնը մեր մշակութային եւ հասարակական կյանքում միշտ ունեցել է կարեւոր եւ առաջնային դերակատարություն, իսկ հայ թատրոնի մեծերը վայելել են մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը:
Շուտով նոր շնչով ու նորոգ տեսքով մեր թատերական օջախները կրկին իրենց դռները կբացեն հանդիսատեսի առաջ` շարունակելու եւ զարգացնելու մեր թատրոնի հարուստ ավանդույթները:
Շնորհավորելով այս տոնի առթիվ մեր դերասաններին, բեմադրիչներին, թատերական նկարիչներին, թատրոնի բոլոր նվիրյալներին` մաղթում եմ ստեղծագործական մեծ հաջողություններ, լեցուն դահլիճներ եւ բուռն ծափահարություններ: