ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, March 24, 2012 0:48 - 3 քննարկում
Ո՞ւր ես, Մարդ Աստծո, մեռանք սպասելով…
Ռոբերտ Քոչարյանը կառաջադրվի
24-03-2012 10:31
Հայաստանի ներքաղաքական կյանքում հետաքրքիր զարգացումներ են սպասվում` հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո:
«Հրապարակին» հասած տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջադրվել նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի դեմ: Ի դեպ, ինքը` Ռոբերտ Քոչարյանը, ասում են, դա չի թաքցնում: Ամեն ինչ որոշելու է խորհրդարանական ընտրությունների ելքը` թե արդյոք ՀՀԿ-ն կունենա՞ մեծամասնություն, և թե որքան պատգամավոր կունենա ԲՀԿ-ն: Թերևս պատահական չէ, որ Քոչարյանն այժմ հանդիպումներ է ունենում ամենատարբեր մակարդակներում:
Ասում են` Քոչարյանն ու Սարգսանը գրեթե չեն շփվում, և կոնկրետ հարցերի շուրջ կան լուրջ տարաձայնություններ: Նախագահականում այս առթիվ անհանգստություն կա. դրա համար բավական է նայել, թե որքան խայտաբղետ է ՀՀԿ ցուցակը, և թե որքան շատ ու տարբեր հոսանքների մարդկանց են ներառել այդ ցուցակում` անգամ ՀՀԿ-ական յուրայիններին երկրորդ պլան մղելու գնով: Ավելին` ներիշխանական կյանքին հետևողները կնկատեն, որ իշխանության ներսում լուռ պայքար է ընթանում: Սա է նաև պատճառը, որ նախագահականը որոշակի գործողություն է ծավալում ԲՀԿ-ին հնազանդեցնելու համար:
NAREK
3 քննարկումներ
ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ