ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, March 19, 2012 0:19 - 2 քննարկում
«Վտանգավոր դրություն» ՀՀԿ-ի դարպասի մոտ` Քոչարյանը հանդիպել է Պուտինին: Սերժ Սարգսյանը վաղը շտապ կթռչի Մոսկվա, ծանոթանալու կարկտաբեր ամպերին…
Մարտի 15-ին Մոսկվայի Սպիտակ տանը տեղի է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ Վ. Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հանդիպումը:Հանդիպումը տևել է բավականին երկար, ընթացքում քննարկվել են Հայաստանում նախընտրական իրավիճակին վերաբերող հարցեր, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային ներկա փուլը, Հարավային Կովկասում առկա մի շարք խնդիրներ: Այս մասին հղում անելով իր աղվյուրներին տեղեկացնում է Ա1 պլյուսը: Մենք փորձեցինք տեղեկտվությունը ճշտել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն նա հեռախոսազանգերին չէր պատասխանում: Մինչ այդ, մարտի 17-ին Սողոմոնյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Քոչարյանը Մոսկվայում է գտնվում ՙՍիստեմայի՚ տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, որևէ այլ հարցի, այդ թվում նաև Պուտինի հետ հնարավոր հանդիպմանը վերաբերող մեր հարցին պատասխանելուց նա հրաժարվել էր և որևէ մեկնաբանություն չէր տվել: Նշենք, որ վաղը Մոսկվա է մեկնում նաև Սերժ Սարգսյանը, ինչի մասին արդեն պաշտոնական հաղորդագրություն է տարածվել:
2 քննարկումներ
Antarameg