Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, March 17, 2012 2:25 - 1 քննարկում
Քյառթու բօզը…
”Ազատիչը կրելու ա”
11:25 – 17.03.2012
Հայտնի ՀՀՇ-ի Գևորիկը վերջին օրերին ժամերով կանգնում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ և անցորդներին հայտնում, որ ինքը ՀՀԿ-ին է ընտրելու. գրում է «Հայկական ժամանակը»: Երեկ թերթը փոքրիկ զրույց է ունեցել նրա հետ:
-Բա ինչո՞ւ են ձեզ ասում ՀՀՇ -ի Գևորիկ, որ ՀՀԿ-ին եք ընտրում:
-Որովհետև վախտին ՀՀՇ-ից եմ եղել, ու տենց պիտակը մնացել ա վրես ու մնացել ա: Ես ՀՀԿ-ից եմ (կոստյումի վրա ՀՀԿ կրծքանշանը ցուցադրելով):
-Բա ինչի՞ չեն ասում ՀՀԿ-ի Գևորի:
-Ասողներն ասում են: Այ տենց դու զապիս արա, ես չեմ վախենում, մեկ ա` Ազատիչը կրելու ա ու կրելու ա: Այո’:
-Որ Դուք ընտրում եք իրեն, հաստատ կկրի:
-Ես իրան չեմ ընտրում, ես իմ պատգամավորին եմ ընտրում:
-Ո՞վ է:
-Արտակ Սարգսյանը:
-Հա, ՍԱՍ-ի Արտակը:
-Ինքը ՍԱՍ-ի Արտակը չի, մի՛ վիրավորի:
-ՍԱՍ-ը իրենն է, դրա համար են ասում ՍԱՍ-ի Արտակ: Ի՞նչ կա վիրավորական:
-Մեկ ա` անցնելու ա, կրելու ա, ով ուզում ա դնի: Արամը Մանուկյան չէ, ով ուզում ա դնի, մեկ ա` ՍԱՍ-ի Արտակը կրելու ա:
-Փո՞ղ են բաժանում:
-Չէ, ես փող չեմ վերցնում, իմ սկզբունքներին չեմ դավաճանում:
-Բա ՀՀՇ-ից անցել եք ՀՀԿ, ասում եք` չեմ դավաճանում:
-Ով չի անցել, հեսա, սաղ ՀՀՇ-ից էին, գնացին դառան դեմոկրատ (ցույց է տալիս կառավարության նիստերի դահլիճը, որտեղ «Ազատ դեմոկրատների» համագումարն էր):
DEMOKRAT
1 քննարկում
ԵՍ