ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, March 17, 2012 1:49 - չքննարկված
ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ` ԲՌՆԱՐԱՐԻ ՀԵՏ
Վերջին ժամանակներում հաճախակիացել են կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարող կազմակերպությունների կողմից իրականացվող ակցիաները, նման թեմաներով քննարկումները, հրապարակումները և այլն: Նյութերի պակաս այս թեմայի վերաբերյալ,անշուշտ չկա, սակայն ծանոթանալով դրանց բովանդակությանը, ակամա հիշեցի Մայրության Ֆոնդում աշխատելուս երանելի տարիները: Իրականացվող բազմաթիվ ծրագրերից մեկն էր ճգնաժամային կենտրոնը: Անշուշտ, այն միակը չէր, այդ տարիներին, որ հոգեբանական, իրավաբանական և սոցիալական ծառայություններ էր մատուցում ընտանիքներին ու հատկապես կանանց: Սակայն, մի պահ հայացքս ետ գցելով և համեմատելով անցյալ ու ներկա զանազան ծրագրերը, հասկանում են, որ այն իսկապես յուրահատուկ էր:
Ի տարբերություն գործող կարծրատիպի, որը թեև որոշակիորեն հիմնված է իրական փաստերի վրա, մեր կենտրոնի տնօրենը ոչ միայն ֆեմինիստ ու տղամարդատյաց հայացքների տեր մարդ չէր, այլ ընդհակառակը` կայացած , ամուր, ավանդական հայկան ընտանիքի մայր էր, և հավանաբար դա էր պատճառներից մեկը, որ իր տնօրինումբ իրականացվող բռնության դեմ պայքարող ծրագիրը ոչ միայն զուրկ էր դժբախտության ու կործանվածության շղարշից, ագրեսիա առաջացնող հարձակողական – պաշտպանողական լոզունգներից, այլ ներշնչում էր «Հույս» /այդպես էր կոչվում ճգնաժամային կենտրոնը/ , հանգստություն էր հաղորդում իր «Խաղաղություն քո տանը» անվանում-կարգախոսով: Լուծելով այլ կազմակերպությունների հետ մեկ տեղ նույն խնդիրը, գործունեության շեշտադրումն այստեղ այլ էր: Նպատակ ունենալով նպաստել Հայաստանում բռնության ենթարկվող կանանց թվի նվազեցմանը ու այդ դաշտում իրազեկության բարձրացմանը, կենտրոնի աշխատակիցները խուսափում էին ծանր իրավիճակում հայտնված կնոջը անմիջապես տարանջատել ընտանիքից: Ձգտում էին երկխոսության հրավիրել ամուսնալուծության շեմին հայտնված զույգերին:
Նվաճումների չափորոշիչն էր` վերամիավորված ընտանիքների թիվը: Ոգեշնչողը` այդ ընտանիքների խաղաղ ու երջանիկ երեխաների հայացքները:
Հիշում եմ նաև տարակուսանքս, երբ առաջին մոնիթորինգի ժամանակ հպարտությամբ պատմում էինք վերակազմավորված ընտանիքների ամսեամիս աճող թվի մասին և հասկացա, որ օտարազգի «աուդիտի» աչքերում մեր աշխատանքը բավարար չէ համարվում հենց այն պատճառով, ինչով մենք հպարտանում էինք. Ամուսնալուծության հայցով դիմող կանանց զգալի մասը, անցնելով սոցիալ-հոգեբանական աջակցության մի ընթացք, որը հնարավորություն է տալիս նրանց հավելյակ ջանքներ գործադրել սեփական ընտանիքը պահպանելու, ամուսնու հետ հարաբերությունները կարգավորելու ու բարելավվելու ուղղությամբ, հետագայում հրաժարվում էին իրենց նախնական մտադրություններից…
Սա դեռ ամենը չէ, կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարող կազմակերպությունների հետ հետագայում ևս առընչվելու և իմ տեսածի համեմատ տարբերությունները ֆիքսելու հնարավորություն եմ ունեցել: Բաց թողնելով մասնագիտական ոլորտին վերաբերող մանրամասնությունները /սակայն բոլորովին չթերագնահատելով վերջինիս կարևորությունը/, նշեմ միայն մի հանգամանք. Կազմակերպությունը, կենտրոնը, որը ակտիվորեն պայքարում է ընդեմ բռնությունների, դրանց թվին դասելով ոչ միայն ֆիզիկական գործողությունները, այլ նաև հոգեբանական բռնության արտահայտումները, աշխատակիցներին այնպիսի պահանջներ է ներկայացնում, որոնք սթափ դիտարկելու դեպքում կարելի է որակավորել որպես և հոգեբանական և տնտեսական բռնություն: Աշխատանքային օրը դրանցից ոմանցում տևում է անսահման, աշխատակից ընտրելիս նախապատվություն է տրվում ընտանքիներով “չծանրաբեռնված” անձանց: Ի դեպ մի կարծեք, որ նման իրավապաշտպան կամ սոցիալ-հոգեբանական կազմակերպությունների ղեկավարները խղճի խայթ չեն զգում, նման կողմնակալ պահանջներ ներկայացնելով: Պարզապես նրանք ունեն մի շատ «հիմնավորված» պատճառաբանություն. “Ես հիմա որպես կանանց իրավունքների պաշտպան չեմ խոսում, ես հիմա որպես տնօրեն եմ խոսում”: (?!?) Այսինքն, ինչ է ստացվում կարելի է այլ ղեկավարներից ի պաշտոնե պահանջել այն, ինչ ինքներդ չեք կարող իրականացնել: Կամ գուցե սա անձի աղճատման դրևորում է ընդամենը…
Ներընտանեկան բռնության դեպքերի առկայությունը յուրաքանչյուր հասարակություն անվիճելի փաստ է, ինչն էլ հիմնավորում է դրանց դեմ պայքարող ՀԿ-րի և այլ կառույցների գործունեությունը: Սակայն բազմաթիվ ՀԿ-րի կողմից իրականացվող աշխատանքներն` ուղղված ըննդեմ ընտատնեկան բռնության, պարզվում է այդքան էլ արդյունավետ չեն ընթանում և նույնիսկ որոշ դեպքրերում հանգեցնում են բացասական արդյունքների:
Ինչումն է բանը: Հոգեբանական ծառայություններում իրականացված վերջին տարիների աշխատանքները վերլուծության ենթարկելու արդյունքում «Սատար» հոգեբանական կենտրոնի սոցիալ- հոգեբանության բաժնի աշխատակիցները հանգել են հետևյալ եզրակացությունների.
1. Հիմնականում դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների նմանատիպ ծրագրերը ներմուծվում են Հայաստան և իրականացվում են տեղում, առանց անհրաժետ ադապտացիոն նախածրագրային փուլերի անց կացման, առանց տեղի բնակչության ավանդույթները, սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները հաշվի առնելու:
2. Կենտրոններում իրականացվող ծրագրեն հիմնականում հանդիպում են նույնանման խնդիրների, որոնցից են հետևյալները. Հոգեբանին դիմող կանանց մեծամասնությունը ստիպավծ է թաքցնել տվյալ փաստը հարազատներից ու մտերիմներից: Սակայն քանի որ ներկայացվող խնդիրները հիմնականում վերաբերում են ընտանիքի այլ անդամներին ևս, կոնֆլիկտի «գլխավոր դերակատարներին» նաև, ապա անհրաժեշտություն է առաջանում ընտանեկան խորհրդատվության կամ ընտանեկան հոգեթերապիայի իրականացմանը: Այդուհանդերձ, խորհրդատվության այցելող կանանց ճնշող մեծամասնությունը համարում են անհնարին, անտեղի կամ նույնիսկ վտանգավոր` ամուսնուն հոգեբանին դիմելու առաջարկը:
3. Հոգեբանության հոսանքներից մեկը` վիկտիմոլոգին (Victim-զոհ) հայտարարում է , որ բրռնության ենթարկվողը, բռնության զոհը, անկախ բռնության տիպից հաճախ իննք է հրահրում բռնությունը, դաժանությունն ու ագրեսիան իր նկատմամբ: Այսինքն անկախ բռնության հանգամանքներից տեղի ունեցածի համար որոշակիորեն պատասխանատու է նաև զոհը: Կենցաղում հոգեբանական այս երևությն ամրագրվել է այնպիսի արտահայտություններում, ինչպիսիք են` «Ինքդ ես մեղավոր», «Պատահական ոչինչ չի լինում» և այլն: Պարբերաբար բռնության ենթարկվող կինը հակված է դիտարկել իր վիճակը որպես անխուսափելի, ավելին, հետզհետե նա սկսում է թերություններ, բացասաական արտահայտումներ գտնել իր վարքի, հոգեկերտվածքի, ինքնաարտահայտումների մեջ: Ընտանեկան անհաշտություններն անշուշտ արտահայտվում են նաև ծնող-երեխա հարաբերություններում (ինչպես նշում են մայրերը, հաճախ նրան անզուսպ են դառնում վերջիններիս նկատմամբ, զայրույթ ու բարկության զգացմուքններն են ունենում, երբեմն նույնիսկ ծեծի ենթարկում նրանց ) ինչն էլ հիքմ է դառնում թերագնահատելուս սեփական անձը ոչ միայն որպես կին այլ նաև որպես մայր: Արդյուքնում կինը ոչ միայն հաշտվում է այս ամենի հետ այլ սկսում է համարել, որ արժանի է իր հետ կատարվողին: Իսկ, ինչպես հայտնի է բացասական բնութագրերի հետ հաշտվելը հանգեցնում է բացասական կերպարի յուրացմանն ու դրան համապատասխան վարքագծի դրսևորմնաը:
4. Հիմնվելով սեփական կյանքի, ստեղծված իրավիճակի, ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ հոգեբանական խորհրդատվության դիմող կանանց արտահայտություններին / «Իմ խաչն էլ սա է», «Երևի իմ բախտն էլ սա է», « Դե բոլորի տանն էլ մի խնդիր կա» և այլն/ մենք հանգել ենք այն եզրակացության որ բռնության ենթարկվող կանանց մեծամասնությունը վերահսկման տեղայնացման էքստեռնալ տիպի անձ եր են: Վերջիններս համարում են, որ իրենց հետ տեղի ունեցող իրադարձությունները հանդիսանում են արտաքին ուժերի, պատահականության, հանգամանքների, այլոց ներգործության և այլնի հետևանք: Այդ իսկ պատճառով նրանք հաճախ պասիվ են, հոռետես, «զգում են» որ իրենցից ոչինչ կախված չէ, ամեն ինչ պայմանավորված է շրջապատով (ամուսնու տրամադրությամբ, ընտանքի այլ անդամների վերաբերմունքից և այլն): Սեփական հաջողությունները, ուրախությունները, խնդիրները նրանք ևս վերագրում են արտաքին հանգամանքներին , ճախատագրին և այլն: Հայտնի է որ նկարագրված էքստեռնալ տիպի անձիք (ի տարբերություն հակառակ բնութագրերի տեր `ինտեռնալների ) կյանքում առավել հաճախ «պարտվողներ են:»
Թվացյալ տարբերությունները 3և 4 կետերի միջև իրականում հանդիսանում իրենցից ներկայացնում են նույն երևույթի ծայրահեղական դրսևորումներ և ինչպես բոլոր ծայրահեղություններն ունեն իրենց բացասական ներգործությունը անձի և նրա փոխհարաբերություններիվրա:
Տվյալ դեպքում հոգեբանի միջամտությունը արժեքավորվում է ադեկվատ, պօզիտիվ ինքնագնահատականի ձևավորմանը , ինքնագիտակցության դաշտի ընդարձակմանը նպաստող գործողություններով, ինչն իր հերթին նպաստում է վերահսկման տեղայնացման վեկտոռի փոփոխությանը, սեփական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատվության սեփական բաժնի ստանձմանը: Այս ամենը հնարավորություն է տալիս ճանաչել և մոբիլիզացնել անհայտ աւ անտեսված ներիքն հնարավորություններն ու կարողությունները:
Ու թեև գրեթե բոլոր նման դեպքերում անհերքելի է ընտանեկան խորհրդատվական աշխատանքների իրականացման անհրաժեշտության փաստը, ընտանիքի նույնիսկ մեկ անդամի հետ անց կացվող հոգեբանական խորհրդատվական աշխատանքններն ի զորու են դրական ներգործություն ունենան ընտանեկան իրավիճակի փոփոխման գործում:
Ջուրը նետված նույնիսկ ամենա փոքր քարը շրջաներ է թողնում գրեթե ողջ մակերեսի վրա:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնությունը հիմնականում դիտարկվում է որպես կանանց խնդիր, այսինքն կինը ներկայացվում զոհի դերում, իսկ տղամարդը` բռնարարի ու հիմնականում անպատճառ ագրեսորրի, և այն , որ գոյություն ունեցող միջամտման եղանակները այդուհանդերձ մեծաքանակ դրական տեղաշարժերի չեն հանգեցրել, անհրաժեշտ ենք համարում երկխոսության հրավիրել տղամարդկանց; Առ այսօր մասնակից – տղամարդիկ հիմնականում հանդես են եկել տվյալ խնդիրների փորձագետների և վերլուծողների դերում: Կարծում ենք հիմնական դերակատարի հետ կապ հաստատելու փորձերը ավելի արդյուանվետ են, քանի որ հակառակ մոտեցումները` կանանց ուղղված ինքնապաշտպանության, ընտանեկան հարցերն իրավական կառույցներին դիմելով լուծելու մասին հանգեցնում են կանանց և տղամարդկան շահերի արհեստական բեևռացմանը: Իսկ տղամարդ ընկալում է դրանք որպես ընտանիքում, հասարակությունում իր դիրքի ու դերի ստորացում, ինչն իր հերթին հանգեցնում է սեփական դիրքի ցուցադրական ուժեղացմանն ուղղված ավելի կտրուկ քայլերին դիմելուն: Այդ իսկ պատճառով արդյունավետ են ընդհանում ընատենկան վիճակին ուղղված այն աշխատանքները, որոնցում ներգրավված է տղամարդը:
Նարինե Աբրահամյան-Թովմասյան
Հոգեբան