ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, March 13, 2012 0:33 - 5 քննարկում
Ի գիտություն
Ի գիտություն Նավասարդ Կճոյանի սանիկի |
|
Ժնեւի ամենամյա միջազգային ավտոսրահի բացումը բավական հետաքրքիր անակնկալ է մատուցել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին: Բանն այն է, որ Ժնեւում ներկայացվել է առաջին Bentley ամենագնացը՝ Bentley EXP 9 Concept ամենագնացը: Նրա վրա տեղադրված է W12 երկու տուրբոչարջերներով, վեց լիտր աշխատանքային ծավալով, 600 ձիաուժ հզորությամբ և 800 նյուտոն մետր շարժիչ: Ինչպես հայտնի է, Նավասարդ Կճոյանը վերջերս մի Bentley ավտոմեքենա էր նվեր ստացել իր սանիկից: Թերեւս կարեւոր է, որ սրբազանը հետ չմնա ժամանակից եւ փորձի իր ավտոպարկը համալրել նոր Bentley-ով, որն ամենագնաց է: Բանն այն է, որ ինչպես ընթացիկ ձմեռը ցույց տվեց, Երեւանի քաղաքապետարանը երբեմն կարող է տհաճ անակնկալներ մատուցել եւ ժամանակին չմաքրել փողոցները, ու սեդան Bentley-ը այդ առումով անանցանելի կլինի: Ի վերջո, սեդան Bentley-ն ափսոս է Հայաստանի ճանապարհների համար, եւ բացի այդ, գուցե կարիք լինի քրիստոնեական առաջնորդի առաքելության շրջանակներում հատուկ նշանակության սրբազնական այցեր կատարել լեռնային շրջաններ, հատկապես ձմռան ամիսներին: Իսկ այդ դեպքում ամենագնացը խիստ անհրաժեշտ է եւ շատ աափսոս կլինի, որ դրա բացակայությունն ազդի Նավասարդ Կճոյանի հոգեւորական գործունեության ցուցանիշների վրա: Իսկ Bentley-ից բացի այլ մեքենայով քրիստոնեական ծառայություն մատուցելը գործնականում անհնար կլինի, որովհետեւ հոգեւոր հոտի անդամները կարող են շեղվել Սրբազանի տրանսպորտային անմխիթար վիճակի վրա եւ չեն կենտրոնանա նրա ծառայություններն ընդունելիս: Այնպես որ, քանի դեռ Պահքի շրջան է եւ ակտիվ եկեղեցական գործունեություն չկա, արժե կարճատեւ այցով լինել Ժնեւում եւ մանրամասն ծանոթանալ մեքենայի հետ: |
5 քննարկումներ
sofia