Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, March 10, 2012 10:52 - 11 քննարկում

Մի բարկացեք Դեմոյանի վրա…

Մի բարկացեք Դեմոյանի վրա, դա տրամաբանական զարգացումն է այն ամենի, ինչի արժանի է ՀՀ ԳԱ ակադեմիան: Նոր լուրն այն է, որ հաջորդ տարի Հայկ Դեմոյանը պետք է ընտրվի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ և ստանձնի Պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնը:

Մի կողմից ուրախալի է, քանի որ Աշոտ Մելքոնյանը որոշելէ հեռանալ իր հայրենի Ջավախք և զբաղվի անասնապահությամբ, իսկ վատ լուրն այն է, որ Դեմոյանը պետք է դառնա պատմության ինստիտուտում Աշոտ Մելքոնյանի օրոք աճեցված անասունների տնօրենը:

Հայկ Դոմոյանը վերջին հինգ տարիների ընթացքում լինելով Թանգարանի տնօրեն տարբեր աղբյուրներից, մասնավորապես սփյուռքից ստացել է մոտ մեկ միլիոն դոլարի օգնություն, ցեղասպանության հարցերով զբաղվելու համար: Բայց զարմանալին այն է, որ ոչ մի ուսումնասիրություն Հայկ Դեմոյանի ղեկավարած ինստիտուտը չի հրապարակել Հայոց Մեծ Եղեռնի վերաբերյալ:

Հակառակը Հայկ Դեմոյանը շարունակաբար պնդում է, որ Քեմալ Աթաթուրքը հայեր է փրկել: Լավ ժողովուրդ է չէ հայ ժողովուրդը: Նման հայտարարություն եթե աներ թուրք դիվանագետը, ապա կդառնար հայ նեմեսիսի զոհը: Բայց արի ու տես, որ Դեմոյանը ուտում խմում է հայերի հաշվին ու հետույքը օրեցոր գիրացնում:

Բա հետո էլ ասում եք արդարություն չկա: Կա ու այն էլ ինչքան: Այ օրինակ Դեմոյանը մի քանի օր առաջ Գևորգ Յազճյանին համարեց քաբաբնոց աշխատացնող ու հանգիստ մինչև հիմա հռհռում է: Արմեն Այվազյանին անվանեց ոհմակի տեր ու դրա դիմաց ՀՀ դատարանը պետք է Արմեն Այվազյանից գանձի վաթսուն հազար դրամ: Բա որ հանկարծ Հայկ Դեմոյանը էլի ինչ որ բաներ ցանկանա, պետք է ստանա:

Kirakos



11 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Karlen karlenich
Mar 10, 2012 11:42