Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, March 5, 2012 10:03 - 13 քննարկում
Բօ՛զի վաստակ, պատասխա’ն տուր..
Տիգրանը պետք է հեռանա
2012-02-08 11:54:25
Հայաստանի փլուզումը և հասարակության մեջ հուսալքությունը, գոնե կանգնացնելու համար մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է հեռանա: Հեռանա իր պաշտոնից, բայց ոչ թե` երկրից: Պաշտոնանկությունից հետո նա ստիպված է լինելու պատասխանել իրավապահների և քաղաքացիական հասարակության մի շարք հարցերի: Կախված այդ պատասխաններից` կորոշվի նրա հետագա ճակատագիրը:
Հարցերի շրջանակը լայն է.
1. Սխալ տնտեսական քաղաքականությա՞ն, թե` կանխամտածված քայլ էր փոքր ու միջին բիզնեսի ոչնչացումը Հայաստանում:
2. Սխալի՞, կոռուպցիայի՞, թե`միտումնավոր արդյունք էր դրամի փոխարժեքի արհեստական պահպանումը և մի քանի հարյուր միլիոն դոլարի փոշիացումը երկրի պահուստներից:
3. Ո՞ր բանկերի հետ «լավ հարաբերություններ» ունի Տ. Սարգսյանը և ի՞նչ արտոնություններ են ստացել այդ բանկերը:
4. Ի՞նչ կապերի մեջ է Տ. Սարգսյանը “Ֆլեշ” ընկերության հետ, որին առանց մրցույթների, օրենքի խախտմամբ ահռելի պետական պատվերներ են իջեցվում:
5. Հ. Առաքելյանի ֆաքսերում ուղղված աղմկահարույց մեղադրանքների ո՞ր մասն է իրականություն:
6. Ապուշության, թե հանրությանը դիտավորյալ մոլորեցնելու արդյունք էր ի սկզբանե, սուտ նախագծերի ներկայացումը ժողովրդին /Դիլիջանը` ֆինանսական կենտրոն, Գյումրին` նավահանգիստ դարձնելը, և այլ նմանատիպ ծրագրերի հրապարակումը:
Այս հարցերի բեռի տակ ՀՀԿ-ն և նրա ղեկավար Ս. Սարգսյանը գնում են ընտրությունների: Այս հարցերը ընտրարշավի ժամանակ ամեն օր հնչեցվելու են: Եվ հարցերի պատասխանները ընտրություններից հետո անպայման տրվելու են: Ս. Սարգսյանը ունի մեկ հնարավորություն տարանջատվելու այս մղձավանջից` օր առաջ պաշտոնանկ անել վարչապետին և տապալումների մի զգալի մասը բարդել նրա վրա: Հակառակ պարագայում` ամեն ինչ պարզ է:
Կարեն Հարությունյան
13 քննարկումներ
Ռոբերտ Գյումրեցի