ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, February 29, 2012 11:31 - չքննարկված
Ձերբակալվել է ՀՌԱԿ ատենապետը
Ձերբակալվել է ՀՌԱԿ ատենապետը
Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական Վարչությունը հայտնում է, որ ՀՀ Ոստիկանության կողմից որպես կասկածյալ ձերբակալվել է ՀՌԱԿ նորընտիր ատենապետ Կարեն Կակոյանը:
«Ազգ» օրաթերթի զրպարտիչ հոդվածի հիման վրա հարուցված քրեական գործից պարզ երևում է, որ այն շինծու է, քանի որ ՀՀ Ոստիկանությունը չունենալով իր ձեռքի տակ ՀՌԱԿ Գորիսի գրասենյակի սեփականատիրոջ` ՀՌԱԿ Հանրապետական Վարչության որոշումով կայացրած որևէ բողոք իբրև տուժող, կատարել է անօրենություն: Ոստիկանությունն իրեն վերագրել է դատարանի գործառույթներ և «սրտացավություն» ցուցաբերել ՀՌԱԿ-ին պատկանող ոչ պետական ունեցվածքի հանդեպ և այդ կապացությամբ կազմակերպել Գորիս քաղաքում գտնվող գույքի «անկախ» գնահատում` արժեքը հասցնելով երևանյան գներին, որպեսզի ոստիկանական շոուն հայտարարվի առավել խոշոր չափերի հասնող: Հայաստանի քաղաքացիների համար մեծ ուրախություն կլիներ, եթե հարկատուների հաշվին իր գոյությունը պահպանող դատախազական-ոստիկանական համակարգը սրտացավություն ցուցաբերեր օֆշորային ընկերության կողմից տանուլ տված պետական ունեցվածք հանդիսացող «Նաիրիտ» գործարանի նկատմամբ, որի մասին հայտարարեց ՀՀ էներգետիկայի նախարարը` ապացուցելով Հարություն Առաքելյանի ահազանգերը գործարանի կորստի և հազարավոր նոր գործազուրկների ի հայտ գալու մասին: Հանրության համար պարզից էլ պարզ է, որ “Նաիրիտի գործով” տասնյակ միլոնավոր դոլարների հասնող վնասարարության բացահայտումների պատճառով ՀՌԱԿ-ի հնադեպ իրականացվում է «պետականորեն» կազմակերպված հաշվեհարդար:
ՀՌԱԿ Հանրապետական Վարչությունը նախընտրական շրջանում կուսակցության ղեկավարի ձեռբակալությունը որակում է պետական սանձարձակություն, հաշվեհարդար կուսակցության և մասնավորապես նորընտիր ղեկավարի հանդեպ: ՀՀ կառավարության բռնապետական վարվելակերպով օժտված գործիչները նույնիսկ հաշվի չեն առել այն փաստերը, որ ՀՌԱԿ ատենապետ Կարեն Կակոյանի կինը հղի է և մոտ օրերս ծննդաբերելու է, հաշվի չի առնվել, որ նրա խնամքի տակ է գտնվում 2-րդ խմբի հաշմանդամ` պարկինսոն հիվանդությամբ տառապող մայրը և յոթ տարեկան զավակը: Ինչպես նաև հաշվի չի առնվել այն փաստը, որ Կարեն Կակոյանը 2-րդ խմբի հաշմանդամ է /տարիներ առաջ տեղի ունեցած ավտովթարի պատճառով/: Այս ամենի զավեշտալին նաեւ այն է, որ ՀՌԱԿ ատենապետը ամիսներ շարունակ պարտաճանաչ հաճախել է ոստիկանական Կենտրոնականի քննիչների կազմակերպած հարցաքննություններին և որևէ անգամ չի խոչընդոտել քննությունը, հետևաբար Կարեն Կակոյանի հանդեպ իրականացրած բռնարարությունը եւ դաժանությունը` ապացուցում է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում բռնապետությունը ծաղկունքի մեջ է:
Ելնելով վերոգրյալից ՀՌԱԿ Հանրապետական Վարչությունը կոչ է անում քաղաքական կուսակցություններին, լրատվամիջոցներին, ազգային մտավորականությանը բոլոր հնարավոր միջոցներով աջակցություն ցուցաբերել 127 ամյա ազգային գործունեության վաստակ ունեցող համահայկական կառույցին` Ռամկավար Ազատական կուսկացությանը:
ՀՌԱԿ Հանրապետական Վարչություն