ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, February 28, 2012 3:17 - 6 քննարկում

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՅՍՕՐ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ ԻՐ ԿԱՐԾԻՔԸ

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՅՍՕՐ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ ԻՐ ԿԱՐԾԻՔԸ

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին Փարիզի ժամանակով 17:00-ի (Երևանի ժամանակով 20:00) սահմաններում ներկայացնելու է իր կարծիքը Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ: Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամների թվում են նաև երկրի նախկին նախագահներ Վալերի Ժիսկար դ’Էսթենը և Ժակ Շիրակը, ում օրոք Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Միաժամանակ հայտնի է, որ Սահմանադրական խորհրդի նախագահ Ժան-Լուիս Դեբրեն բացասաբար է տրամադրված Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեի հեղինակած օրենքի նկատմամբ:

Օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանության ժխտման համար կսահմանվի մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք: 



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ
Feb 28, 2012 9:23