Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, February 27, 2012 23:50 - 1 քննարկում

Նա սիրում էր «Հանրահաշիվ» և դրա համար թալանեց ու ապրում է հանրության հաշվին…

Տիգրան Սարգսյան. ՀՀ վարչապետ

27-02-2012 22:43

 

 

Տիգրան Սարգսյան կամ Սարգսյան Տիգրան. Ինչպես կուզեք` անվանեք, մեկ է` գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվում:

Ծնվեց 1960թ. հունվարի 29-ին` դրախտային մի վայրում. Ամենուր կանաչ ու հենց այդ օրվանից էլ նա սիրեց գույնն այդ և դրա հետ կապված ամեն ինչ` ողջ կյանքում  առնչվելով նրանց հետ:

Չար երեխա է եղել, սիրել է խաղալ այն ժամանակ բանկային ստացականներով, դպրոցում ունեցել է սիրելի առարկաներ` հանրահաշիվ ու էլի հանրահաշիվ: Հետևաբար, սովորել է  Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում` (այժմյան Տնտեսագիտական համալսարանում) Պլանավորման և  տնտեսության ֆակուլտետում: Տարիները ցույց տվեցին, որ նա շատ ճիշտ մասնագիտություն է ընտրել. Պլանավորել, թե ինչպես կանաչներ ունենալ ու տնտեսել: Երեխեքից բացի հլը թոռ կա, ծոռ կա… բա ինչպիսի կերպար է ստեղծելու նրանց մոտ. Հո չեն ասելու էս պապին մենակ խմել ու իրա գլխի ճարն ա տեսել: Ախր, երեխեք ջան, այդպես չէ պապիկը բոլորիդ մասին էլ մտածել ու ձեր ապագան էլ պլանավորել է:

Բայց այսքանով չի բավարարվել Տիգրանը, նրան ավելին էր հարկավոր, պլանավորման ու տնտեսման այլ ձևեր ու մեթոդներ: Եվ, օրերից մեկ օր էլ վճռել  ու գնացել է  սովորելու այլ քաղաքում, որն էլ ` Սանկտ- Պետերբուրգն էր: Քաղաք, որի ասֆալտը դիմացավ նրա ուժգին քայլքին  շուրջ երեք տարի: Սովորեց Ա. Վոգոնենսկու անվան ֆինանսատնտեսական համալսարանում: Ապա վերադարձավ, դասավանդեց ԲՈՒՀ-ում, 1998-2005թթ նշանակվեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ, 2008թ ապրիլի 9-ից` ՀՀ  վարչապետ:

Տարին մեկ-երկու անգամ` մարտ-ապրիլ ամիսներին,  նրա ուշադրությանն են արժանանում գյուղացին ու իր բարիքները: Հանդիպում է նրանց, տալիս պես-պես խորհուրդներ` պլանավորման ու տնտեսման վերաբերյալ.

«Բերքը, ժողովու’րդ, բերքը շատ կլինի այս տարի, եթե ճիշտ պլանավորեք: Ես խոստանում եմ իրացնել տալ ողջ բերքը. Ձեզանից էժան կգնենք ու էժան կվաճառենք մի երկու օր»:

Ընդունել է պես-պես որոշումներ, ներկայացրել նախագծեր: Վերջինը «Կանխիկ գործառույթների սահմանափակման մասին» օրենքի նախագիծն էր, որը կառավարությունը հրատապ ճանաչելով ընդգրկեց ԱԺ օրակարգ` հայտարարելով, որ դրա նպատակն ուղղված է բանկային համակարգի վերհանմանը: Այդ նախագծով նախատեսվում է 3 միլիոնից  ավելի գնումներ կատարել ոչ թե կանխիկ, այլ բանկային փոխանցումների միջոցով, ինչն էլ գերշահույթ կապահովի Սարգսյան Տիգրանի մանկուց սիրելի ու թանկագին բանկերի համար:

Եվ, քանի որ բանկային համակարգը վարչապետի հովանու ներքո է գտնվում, կանաչները հերթով, շարքով, կարգով կգնան նորին գերազանցության գրպանն ու այնտեղից էլ` ապահով վայր:

Բայց, մեկ բայց կա…քանի դեռ  նա իրեն խելոք է պահում ու ականջները կախ, հակառակ դեպքում պետությանն ու հասարակությանը խաբելու, դրամներ շորթելու համար կուղևորվի ոչ հաճելի վայր, իսկ այդ դեպքում դժվար թե կանաչները փրկեն, նրան դատողները  դրանից շաաաաաաատ ունեն: Եվ, այսպես, անարդարին կդատապարտեն «արդար» կերպով ու արագ կփակեն նրա շատախոս բերանը:

Մեղու



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ
Feb 28, 2012 7:42