ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, February 26, 2012 20:35 - 2 քննարկում

«Սուրբ Սարգիս-յաններ»-ի դառնաղի, չուտվող բլիթները:

Սերժ Սարգսյանի բարեկամը

Սերժ Սարգսյանի բարեկամը

Մի հայտնի խոսք կա՝ մանկան շուրթերով բարբառում է ճշմարտությունը։ Մի ուրիշ խոսք էլ կա՝ գյուղ մտիր, երեխայից բան իմացիր։ Մի քիչ համբերություն և պարզ կդառնա, թե ինչու եմ հիշել այս խոսքերը։

Ինչպես տեղյակ են մեր ընթերցողները, մենք բազմիցս նշել ենք, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ըստ էության, Սերժ Սարգսյանի կողմնակից է և «ական»–ավոր գործիչ։ Նրա մոտ շատ լավ ստացվում էր «ընդդիմադիր» գործունեությունը մինչև այն պահը, երբ ՀԱԿ առաջնորդը, հասկանալով, որ Սերժը պարզապես «քցում» է իր կայունության երաշխավորի դերում հանդես եկող ուժին ու նույնիսկ զուգարաններն է «օկուպացնում», որդեգրեց նոր գիծ։ Մինչև այդ, Արամ Սարգսյանը երկու ձեռքով կողմ էր սերժանպաստ «երկխոսությանը», բայց տարաձայնություն հայտնեց Տեր–Պետրոսյանի առաջ քաշած «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կարգախոսի պահով։ Զավենիչին դուր չեկավ այլ ուժերի հետ համատեղ ընտրակեղծիքների դեմ պայքարի գաղափարը։ «Հանրապետության» ղեկավարը, «վիդիտե լի», համարում է, որ ՀԱԿ–ն ինքնաբավ ուժ է, և կարիք չկա այլ ուժերի (հատկապես ԲՀԿ–ի) հետ ընտրատարածքներում համագործակցել։ Նկատենք, որ դա Սերժի հաճախորդը լինելու հանգամանքը թաքցնելու քաղաքական ալիբիի պես մի բան է, երբ հայտարարում ես, թե միայնակ կարող ես Սերժ Սարգսյանին հեռացնել։

2008թ. նախագահական ընտրություններից հետո արդեն իսկ ակնհայտ էր, որ գործարք է կայացել Սարգսյանների ընտանիքի և Սերժ Սարգսյանի միջև՝ «Գործընկերություն հանուն Արմեն Սարգսյանի ազատության» ծրագրի շրջանակներում։ Պատահական չէ, որ մարտի 1–ից հետո ձերբակալվում էին բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր կանգնած էին եղել Մյասնիկյանի արձանի մոտ, բայց ահա Արամ Սարգսյանին իրավապահ մարմինները չանհանգստացրին։ Նրան անգամ մեկ ժամով չեն զրկել ազատությունից, այնինչ մյուսների հանդեպ լրիվ այլ մոտեցում է եղել։

Արամ Սարգսյանին երևի դեռ երկար կհաջողվեր «ընդդիմություն» խաղալ, եթե քաղաքական զարգացումներն այլ բնույթ ունենային և եթե իր եղբայրը մանկական անկեղծությամբ ակամայից վերջնականապես չպայթեցներ քաղաքական դաշտի դանդաղ գործողության հերթական ռումբին։

Վազգեն Սարգսյանի փոքր եղբայր Արմենը հասուն տարիքի տղամարդ է, բայց քաղաքականության մեջ նա «խամ» է և իր քաղաքական «խամությամբ» պայմանավորված մանկական «կիքս» տվեց։ Բանն այն է, որ բենզինաշաղախ թերթերից մեկին տված հարցազրույցում Արմենը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանն իրենց ընտանիքի բարեկամն է, իսկ դրանից առաջ էլ հասցրել էր ԵԿՄ–ի վարչության անդամի կարգավիճակով սատարել «մարտական ընկեր Սերժ Սարգսյանին»։

Վազգենի փոքր եղբայրը, այդպիսով, բացահայտեց, որ «թունդ ընդդիմադիր» Արամ Սարգսյանը չի կարող դեմ գնալ Ս. Սարգսյանին, քանի որ վերջինս իրենց ընտանիքի բարեկամն է ճիշտ այնպես, ինչպես երկրի տնտեսության հերն անիծած Տիգրան Սարգսյանը։

Այստեղ երկու տարբերակ կա։ Եթե Արամ Սարգսյանն անկեղծ է իր հակասերժական ելույթներում, ապա նա շատ վատ մարդկային որակներ ունի, քանզի դեմ է դուրս գալիս իր ընտանիքի բարեկամին, ու մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է, ասենք, շաբաթ և կիրակի օրերին բարեկամություն անել Սերժի ու նրա «տիրացուի» հետ, իսկ հանրահավաքային ուրբաթների ժամանակ դաժանաբար քննադատել նույն այդ մարդկանց։ Իսկ եթե Արամ Սարգսյանն իր հրապարակային ելույթներում ձևականորեն է քննադատում Սերժ Սարգսյանին, ապա դա սովորական գեղամյանություն է։ Դատելով ամենից՝ մենք գործ ունենք երկրորդ տարբերակի հետ, և ՀԱԿ համամասնական ցուցակի հետ կապված «Հանրապետություն» կուսակցության որոշումը գալիս է լրացնելու Սերժ Սարգսյանի ու Արամ Սարգսյանի «ական»–ավոր գործընկերության ամբողջական շղթայի հերթական օղակը։

Կարեն Հակոբջանյան



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Antarameg
Feb 26, 2012 23:17