Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, February 22, 2012 6:41 - 7 քննարկում

ՏՂԱՆ ՀՈՐՆ Է ՔԱՇԵԼ:

Երբ Երևանում 70-ական թվականներին, նախկին բացօդյա, կեղտոտ ու անհարմար առաջին կոլտնտեսական շուկայի տարածքում վեր խոյացավ մի հրաշալի անկրկնելի ճարտարապետությամբ կառուցված կինոթատրոնի շենք, ոչ բոլոր երևանցիները ուրախացան նման կոթողով:
Դեռ այն ժամանակ ոչ ոք չէր կարող գուշակել անգամ, որ որևիցէ հայի ձեռք կբարձրանա այդ կառույցը փչացնելու համար: Բայց այնուամենայնիվ դա կատարվեց: Կինոթատրոնի բացման առաջին օրը, բազմաթիվ աթոռներ դանակահարվեցին և պատոռոտվեցին: Հանցագործը բռնվեց և դատապարտվեց ՝«Հանրային սեփականությունը դիտավորյալ ոչնչացնելու» մեղադրանքով: Ստալինյան ժամանակաշրջանում նրան «Հանրային սեփականության դեմ թշնամական ոտնաձգության» հոդվածով գուցե գնդակահարեյին, բայց Ստալինը չկար այլևս և դատարանը բավարարվեց մեղմ պատժով: Հանցագործը՝ Անդրանիկ Մարգարյանն էր, ապագա անկախ Հայաստանի Հանրապետության հանգուցյալ վարչապետը, ում որդին այսօր Երևանի քաղաքապետն է 33 -ամյա տարիքում: «Նժդեհական» հայրը չմոռացավ 4 երեխա մեծացնող իր որդու համար «պայծառ» ապագա հարթել:
Անդրանիկ Մարգարյանը իր կատարած հանցագործությանը հայրենասիրական թեքում տվեց, արդարանալով, որ դա բողոք է կինոթատրոնի «Ռոսիա» անվան դեմ:
Այսօր Մաշտոցի պուրակում մարդիկ քաղաքակիրթ ձևով բողոքում են հասարակական գույքն ու ունեցվածքը փչացրածի որդու որոշումների դեմ: Ի՞նչ է սա նշանակում: Արդյո՞ք մարգարյանների գենը հատուկ վերաբերմունք ունի հայ հասարակությանը պատկանող գույքի և տարածքի նկատմամբ: Ատում է հայ հասարակությանը պատկանող ամեն ինչ և պաշտում է հայրենիքը առանց այդ հասարակության սեփականության մասին մտածելու: Եթե տղան հորն է քաշել, ինչու չի բողոքում “Մարիոտ” հյուրանոցի անվան դեմ: Աբսուրդ է: Մեկնաբանեք ինքներդ…

ՆԱՐԵԿ



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Համլետ
Feb 22, 2012 10:44