ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, February 21, 2012 11:24 - 3 քննարկում
«Նժդեհական» որդին բացարձակ պատկերացում չունի ՀԱՆՐԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ մասին…
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԲՆԱՊԱՀՊԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻՆ
Տարոն Մարգարյանը նամակով դիմել է ակտիվիստ բնապահպաններին, որտեղ մասնավորապես ասված է. գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ տարածքում, ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքները ձեռք են բերել հասարակական հնչեղություն: Հնչում են տարբեր տեսակետներ, որոնք հիմանակնում հուզական բնույթի են: Կարծում եմ, որ հասել է տվյալ քննարկումները առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք ծանր ու թեթև անելու և հասարակական փոխըմբռնման հասնելու համար:
«Որպես ՀՀ ամենամեծ համայնքի ղեկավար, ես հստակ գիտակցում եմ, որ առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության անհնար է որևէ զարգացում, հանրային կարևորություն ունեցող ցանկացած խնդրի լուծում: Սեփականությունը հանրային կարևորագույն գործառույթ է իրականացնում՝ ձևավորելով ցանկացած գործունեության նյութական հիմքը: Այն համայնքը, որը ժխտում է այս ճշմարտությունը, ապագա չունի»,-ասել է քաղաքապետը: Երևանի Աբովյան փողոցում՝ առավելապես մայթերի ու կանաչ գոտու վրա սեփականության իրավունքով պատկանող հիմնական շինություններն, Երևանի քաղաքապետարանի գործադրած ջանքերի շնորհիվ, ապամոնտաժվել են:
Քաղաքապետը տեղեկացրել է նաև, որ նշված գործընթացի արդյունքում ամբողջությամբ բարեկարգվելու և կանաչապատվելու են Աբովյան փողոցի ապամոնտաժված շինությունների զբաղեցրած հատվածները: Իսկ զբոսայգու բուն տարածքում իրականացվելու են հենապատերի և եզրաքարերի վերանորոգման, կանաչ գոտու վերականգնման, ծաղկապատման, ոռոգման ցանցի վերականգնման, և այլ աշխատանքներ: Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ Երևանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով, փոխըմբռնման մթնոլորտում և ի շահ մեր քաղաքի:
3 քննարկումներ
Հմայակ