ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, February 21, 2012 11:24 - 3 քննարկում

«Նժդեհական» որդին բացարձակ պատկերացում չունի ՀԱՆՐԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ մասին…

21.02.2012 / 19:20

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԲՆԱՊԱՀՊԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻՆ

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԲՆԱՊԱՀՊԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻՆ

Տարոն Մարգարյանը նամակով դիմել է ակտիվիստ բնապահպաններին, որտեղ մասնավորապես ասված է. գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի  հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ տարածքում, ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքները ձեռք են բերել հասարակական հնչեղություն: Հնչում են տարբեր տեսակետներ, որոնք հիմանակնում հուզական բնույթի են: Կարծում եմ, որ հասել է տվյալ քննարկումները առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք ծանր ու թեթև անելու և հասարակական փոխըմբռնման հասնելու համար:

«Որպես ՀՀ ամենամեծ համայնքի ղեկավար, ես հստակ գիտակցում եմ, որ առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության անհնար է որևէ զարգացում, հանրային կարևորություն ունեցող ցանկացած խնդրի լուծում: Սեփականությունը հանրային կարևորագույն գործառույթ է իրականացնում՝ ձևավորելով ցանկացած գործունեության նյութական հիմքը: Այն համայնքը, որը ժխտում է այս ճշմարտությունը, ապագա չունի»,-ասել է քաղաքապետը: Երևանի Աբովյան փողոցում՝ առավելապես մայթերի ու կանաչ գոտու վրա սեփականության իրավունքով պատկանող հիմնական շինություններն, Երևանի քաղաքապետարանի գործադրած ջանքերի շնորհիվ, ապամոնտաժվել են:
Քաղաքապետը տեղեկացրել է նաև, որ նշված գործընթացի արդյունքում ամբողջությամբ բարեկարգվելու և կանաչապատվելու են Աբովյան փողոցի ապամոնտաժված շինությունների զբաղեցրած հատվածները: Իսկ զբոսայգու բուն տարածքում իրականացվելու են  հենապատերի և եզրաքարերի վերանորոգման, կանաչ գոտու վերականգնման, ծաղկապատման, ոռոգման ցանցի վերականգնման, և այլ աշխատանքներ:  Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել,  որ Երևանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով, փոխըմբռնման մթնոլորտում և ի շահ մեր քաղաքի:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Հմայակ
Feb 21, 2012 20:35