ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, January 25, 2012 7:52 - 3 քննարկում

Արխիվային փաստաթղթերը հիմք է տալիս եզրակացնել, թե ով եւ ինչպես է կազմակերպել Թուրքիայի հայերի կոտորածը

Սեւծովյա-Կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը նշել է, որ նախքան Սենատի կողմից այդ պատմական որոշման ընդունումը ռուսական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ նամակով դիմել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Երիտթուրքերը հենվել են բնակչության մարգինալ խմբերի վրա: Փորձելով խաբել զանգվածներին, նրանք քողարկվում էին պանթուրքիզմի եւ իսլամի կարգախոսներով, բայց իրականում ոչնչացնում էին երկրի արտադրող ուժերին, աշխատունակ բնակչությանը, այդ թվում հայերին, հույներին եւ այլ ազգությունների, որոնք համարվում էին հակառակորդներ: Իսկական թուրքերը, հասարակ մարդիկ, թե պաշտոնյաները փորձել են փրկել բռնության զոհերին»,-ասված է նամակում: Վլադիմիր Զախարովը շեշտել է, որ Թուրքիայի կառավարությունը վաղուց պետք է հրապարակի փաստաթղթեր, որտեղ կբացահայտվի, թե իրականում իրենցից ինչ են ներկայացրել երիտթուրքերը:

Իր հերթին, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը նշել է, որ թուրքական արխիվներում բազմաթիվ փաստաթղթեր կան, որտեղ արձանագրված է, թե ինչպես են նախապատրաստվել 1915-ի իրադարձությունները:

«Երիտթուրքերն իրենցից սպեցիֆիկ կառույց էին ներկայացնում: Փաստաթղթերի հետազոտման միջոցով կարելի է պարզել, թե ով եւ ինչպես է նախապատրաստել հայ բնակչության ցեղասպանությունը»,-նշել է Արեշեւը` հավելելով, որ նման հետազոտությունը չի վնասի ներկայիս Թուրքիայի հեղինակությանը, որը կապ չունի այդ տարիների իրադարձությունների հետ:

Լուրեր Հայաստանից – NEWS.am



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Jan 25, 2012 11:05