ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Thursday, January 19, 2012 17:07 - 5 քննարկում
Ահավասիկ, մեծերի կարծիքը ԿՐՈՆԻ ԵՒ ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ վերաբերյալ
Հարգելիներս, իհարկե,յուրաքանչյուր անհատ ունի իր օբյեկտիվ կարծիքը աստծո վերաբերյալ:Իմ կարծիքով, աստվածը այն տիեզերական ամենակարող պոտենցիալ էներգիան է, որը ստեղծում եւ բալանսի մեջ է պահում նյութի ատոմից սկսած մինչեւ տիեզերքի գալակտիկաները: Եւ իմ կարծիքով, թող ներեն ինձ մոլի հավատացյալները, ցանկացած կրոն իր ստեղծման ժ-կ առաջացել է մի ստվար խավարամիտ, տգետ մարդկանց մոտ, եւ սկսել է համամիտներով ստվարանալ: Եւ վերջապես 21-րդ դարում ենք, աստված ինչու է իր մարդ արարելու գործը հանձնել ցանկացած բիոքիմիական լաբորատորիայում արհեստական եղանակով փորձանոթի մեջ մարդ ստեղծող բժիշկներին:
Ահավասիկ, մեծերի կարծիքը ԿՐՈՆԻ ԵՒ ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ վերաբերյալ
Հոգևորականը մի մարդ է, որն իր վրա է վերցնում մեր հոգևոր գործերի տնօրինումը իր երկրային գործերը բարելավելու նպատակով: Ամբրոզ Բիրս
Ով ինչպիսին է, այնպիսին էլ նրա աստվածն է.
Ահա` ինչու ծիծաղելի է լինում աստվածությունը: Վոլֆգանգ Գյոթե
Խլե´ք քրիստոնեությունից դժոխքի հանդեպ եղած սարսափը, և դուք կխլեք նրանից հավատը: Դենի Դիդրո
Մարդակերների աստվածը կլինի մարդակեր, խաչակիրներինը` խաչակիր, վաճառականներինը` վաճառական: Ռալֆ Էմերսոն
Եթե աստվածները հոգ տանեին մարդկանց մասին, ապա լավերը կապրեին լավ, իսկ չարերը` վատ, բայց հենց դա էլ չկա: Քվինտուս Էննիուս
Նվիրատվությունից աստվածներն էլ են դառնում զիջողամիտ: Էվրիպիդես
Եկեղեցին մշտապես պատրաստակամություն է հայտնում տրամադրել դրախտային բարիքներ կանխիկ դրամի դիմաց: Ռոբերտ Ինգերսոլ
Եթե ձեզ ասեն, թե մարդ ապրում է միայն աղոթքներով, ապա դուք հեշտությամբ կարող եք հայտնաբերել, որ նա, բացի այդ, բավականաչափ ուրիշ բաներ էլ է ուտում: Ռոբերտ Ինգերսոլ
Ազնիվ աստվածը մարդու ամենավեհ ստեղծագործությունն է: Ռոբերտ Ինգերսոլ
Աստվածաշնչի ընթերցումից առաջացած ոգեշնչումը համեմատական է ընթերցողի տգիտության աստիճանին: Ռոբերտ Ինգերսոլ
Ամեն մի գիտնական արտաքսում է աստծուն այն գիտությունից, որը նրա հատուկ հետազոտության առարկան է: Փոլ Լաֆարգ
Աստված մարդուն ստեղծել է` ըստ իր պատկերի. դա նշանակում է, որ, ըստ երևույթին, մարդ աստծուն ստեղծել է` ըստ իր պատկերի: Գեորգ Լիխտենբերգ
Պատճառները չհասկանալը հարկադրում է մարդկանց դյուրահավատորեն
Հավատալ ինչ-որ աստվածների ու վերագրել նրանց իշխանություն աշխարհի վրա: Տիտոս Լուկրեցիոս
Աստվածաբանությունը փորձ է` բացատրելու առարկան, որն իրենք` բացատրողները, չեն հասկանում: Նրա նպատակը ճշմարիտը բացահայտելը չէ, այլ հարցնողին բավարարելը: Էլբերթ Հաբարդ
Մարդկանց այն աշխարհն ուղարկելու պատրաստությունները միշտ էլ աստծու անունով են արվել: Յարոսլավ Հաշեկ
Բարեգործ աստվածների համար բարձրացված տաճարները եղել են նվազ վեհասքանչ, քան այն տաճարները, որոնք կառուցվել են սարսափելի ու դաժան աստվածների պատվին: Կլոդ Հելվեցիուս
Բարի աստվածը պիտանի է աղքատներին: Ով ոչինչ չունի, բարի աստված ունի: Վիկտոր Հյուգո
Քրիստոնեությունը ստրուկների կրոն է: Սոմերսեթ Մոեմ
Հավատն առ աստված ու գիտելիքները նույնն են, ինչ կշեռքի երկու նժարները. երբ մեկը բարձրանում է, մյուսն իջնում է: Արթուր Շոպենհաուեր
Կրոները նման են լուսատիտիկների. որպեսզի լուսավորեն, նրանց անհրաժեշտ է խավար: Արթուր Շոպենհաուեր
Աստվածը պարզապես կրոնական վեպի գլխավոր հերոսն է: Լլոյդ Ջորջ
Մարդիկ ծնվում են մաքուր էությամբ, և միայն հետո հայրերը նրանց դարձնում են եբրայացիներ, քրիստոնյաներ կամ արևապաշտներև: Սաադի
Եկեղեցու բարոյական կոդեքսում չկա կնոջը պաշտպանող ոչինչ: Ֆրեդերիկ Սանգեր
«Չքվի´ր, բանականությու´ն». դա է հենց իսկական կրոնը: Շառլ դը Սենտ Էվրեմոն
Հերետիկոսությունը կրոնի կյանքն է: Հերետիկոսներին ստեղծում է հավատը: Եթե կրոնը մեռած է, հերետիկոսներն անհետանում են: Անդրե Սյուարես
Հեթանոսներն աստվածացրել են կյանքը, քրիստոնյաներն աստվածացրել են մահը: Աննա Ստալ
Առաջին աստվածներին աշխարհում ստեղծել է վախը: Պուբլիոս Ստատիուս
Աստված միշտ ստվարաթիվ գումարտակների կողմն է: Ֆրանսուա Վոլտեր
Մարդուն ընդունում են եկեղեցու գիրկը նրա համար, որ նա հավատում է, իսկ վռնդում են նրա համար, որ նա իմանում է: Մարկ Տվեն
Զարմանալի է, թե ինչպես քուրմ-գուշակները, նայելով միմյանց, կարողանում են դեռ զսպել ծիծաղները: Մարկոս Տուլուս Ցիցերոն
Կարելի է սուրբ լինել և առանց աստծո: Ալբեր Քամյու
Կրոնի համար միայն սուրբն է ճշմարիտ, փիլիսոփայության համար միայն ճշմարիտն է սուրբ: Լյուդվիգ Ֆոյերբախ
RUZAN
5 քննարկումներ
Smerch