ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, January 13, 2012 6:07 - 16 քննարկում

Փառք Հայոց Աստվածներին և բարի վերադարձ Նրանց…

«Եթե, այնուամենայնիվ ընդունենք , որ քրիստոնեությունն է հայոց տկարության պատճառը և այն էլ հիմնական, ապա պիտի ընդունենք ՝չկան հզոր քրիստոնեական երկրներ կամ ազգեր։ Կան և աչքներիս առաջ են»։
Հարգելի Մերուժան,դուք մոռանում եք,որ աշխարհի քրստոնեական ոչ մի երկրում հոգևորականությունը այնքան չի միջամտել պետության գործերին,որքան հայկական եկեղեցին:Քրիստոնեություն ընդունած օրից մինչ այժմ,եկեղեցին պայքարի մեջ է մտել պետության կառավարման օղակների հետ միանձնիա իշխանության հասնելու համար և շատ հաճախ էլ հենց հասել է դրան:Դարեր շարունակ արքաների ներկայության դեպքում անգամ,եկեղեցին եղել է ավելի հարուստ,ավելի ազդեցիկ,քան արքունիքը և ըստ այդմ էլ՝ երկրին վերաբերվող բոլոր վճիռները կայացվել են ըստ եկեղեցու ցանկության:Շատ դեպքերում հայոց արքաները վախեցել են եկեղեցուն դեմ գնալ,իսկ եկեղեցին բոլոր հարցերը լուծել է ելնելով առաջին հերթին ոչ թե ազգի ու երկրի,այլ հենց քրիստոնեական հավատքի ու եկեղեցու շահերից:Այսպիսի բան երբե´ք և ո´չ մի երկրի պատմության մեջ չկա:
Քրիստոնեաները բարբարոսաբար ոչնչացրել են մեր բազմադարիա գիրն ու գրականությունը,գիտությունն ու արվեստը և հետո դարե՜ր շարունակ խավարի մեջ խարխափելով եթե ստեղծլ են ասեղի ծայրի մեծության որևիցէ ազգային բան,թմբկահարել են դարերով,թե եկեղեցին ազգանպաստ գործ կատարեց,բերեց ազգի փրկությունը:
Դու ասում ես,սիրելի եղբայր,թե ինչու՞ ուրեմն այսքան հեշտությամբ ընդունվեց քրիստոնեությունը և մեկ փորձից հետո տապալվեց հին կրոնը:Շատ հեշտ է քսան դար հետո վերցնել ու այսքան հեշտացնել անցման այս շրջանը:Բայց իմացած պետք է լինես,որ քրիստոնեությունը երբեք էլ ո´չ հեշտությունբ է հաստատվել Հայաստանում,ոչ էլ միանգամից ինչպես եզրակացնում ես:Այդ ահավոր դավադրության արդյունքում Գրիգոր խավարիչ կոչված ստահակը իր հրեական բանակով սրի է քաշել բազմահազար հայերի,Ագաթանգեղոսը գրում է,որ արյունը արվակներով կհոսեր,երկաթե մուրճերով մինչև հիմքերը ջարդել է տվել մեր տաճարներն ու խարույկի վրա այրել են ամբողջ մեհենական գրականությունը:Միայն Գրիգորը սեփականացրել է 15 շրջան Հայաստանում,սեփականացրել է նաև տաճարների ոսկին,արծաթն ու պղինձը՝ ձուլելով Հայոց Աստվածների արձաններն անգամ ու դեռ այսքանից հետո մի նամակ է ուղարկել հրեաներին,թե եկեք Հայաստան,այստեղ շատ հողեր կան ու հարստություններ և տիրացեք դրանց որքան կուզեք:Սա ես չեմ ասում,այս մասին բացեիբաց վկայում է հենց Ագաթանգեղոսը:Իսկ այս բոլորով հանդերձ,ուղիղ 150 տարի,այսինքն մոտ երեք սերունդ,արգելված է եղել նրանց կողմից եկեղեցիներում խոսել,կամ քարոզել հայերեն լեզվով,եղել են միայն հունարեն և ասորերեն լեզուները:Եթե մտովի պատկերացնես ժամանակաշրջանը,այսօր՝երկու հազար տարի անց չես ասի,թե այդքան հեշտությամբ տապալվեց հինն ու ընդունվեց քրիստոնեությունը:ՈՒ նաև՝ հային այո´,ընդունել տվեցին քրիստոնեություն,բայց այդ օտարածին կրոնը երբեք չդարձավ հայի սեփականը լիարժեքորեն,վկա մինչև 12-րդ դարը շարունակվող Թոնդրակյան շարժումը,վկա հենց մենք՝ օրեցօր շատացող Հայոց Աստվածներին փնտրող ու պաշտող Հայ Արիներս:
Մեր պատմության ընթացքում շատ չեն եղել իսկական ազգասեր կաթողիկոսներ,բայց նրանցից մեկն էր Վազգեն Առաջինը:Գնացեք Էջմիածին և ուշադիր նայեք այդ իմաստուն Կաթողիկոսի գերեզմանաքարին,որը քանդակվել է հենց իր իսկ կտակի համաձայն:Նրա գերեզմանաքարի վրա կտեսնեք հավասարաթև Արիական խաչը,որը ոչ մի կապ չունի քրիստոնեության հետ,արնված Արևի շրջանակի մեջ ու դրանց վրա էլ Արիական սրբության սրբոց Է տառը,որ հենց ինքը՝Արարչի խորհրդանշանն է:Դրանից ներքև կարող եք կարդալ՝.Հայրապետ Ամենայն Հայոց:Հասկացա՞ք,ՀԱՅՐԱՊԵՏ,և ոչ թե՝ Կաթողիկոս,ինչպես կողքի մյուս բոլոր կաթողիկոսների գերեզմաններին:Վազգեն Առաջինի որոշման համաձայն Հայկական բոլոր եկեղեցիների խորանների վրա,ամենաբարձր մասում դրվեց այս «Է» Սրբազան տառը,որը երկար տարիներ աղավաղվելով հայ եկեղեցու հայրերի կողմից,ներկայացվում էր իբր՝Էջմիածին:
Ասել կուզեմ,որ այս երկու հազար տարիներն անգամ ի զորու չեղան Հայի մեջ մեռցնելու նրա հավատքը իր Աստվածների նկատմամբ,թեև ամեն ինչ արեց և անում է քրիստոնեական եկեղեցին այն մոռացնել տալու համար:Հավատքը ծնվում է տվյալ ազգի,ժողովրդի պատկերացումներից,աշխարհահայացքից ու հոգեկարտվածքից՝ հազարավոր տարիների ընթացքում:Կրոնը չի´պարտադրվում,չի´ընդունվում,ինչպես մեզ մոտ եղավ և շատ ուրիշների:Հենց այդ է պատճառը,որ այն չդարձավ մերը,մեր սեփականը:Հայը չդարձավ և չի էլ դառնա լիարժեք քրիստոնեա,քանզի այդ հավատքը մերը չէ,մեր սեփականը չէ և դուրս է Հայ տեսակի պատկերացումներից ու խորթ նրա հոգեկերտվածքին,որքան էլ որ փորձեն այն հարմարեցնել մեզ:Եվ հենց այս է պատճառը,որ ընդհամենը երկու հազար տարի,իսկ քրիստոնեա մեծ տերություններում ավելի քիչ գոյություն ունեցող քրիստոնեությունն արդեն սպառել է իրեն:Աշխարհի քրիստոնեա պետությունների մեծ մասում այն ընդհամենը ձևական բնույթ է կրում:Կյանքը զարգացել է,մարդիկ համատարած գրագետ են ու խելացի և «աստվածաշունչ» կոչված գիրքն ընթերցողն այնտեղ չի տեսնում Աստծո շունչ,ինչպես մեկնաբանել են փորձում հոգևոր հայրերը:Այնտեղ տեսնում է ամեն տեսակ աղտեղություններով համեմված հրեական ազգային պատմություն,որն այնքա՜խորթ է հատկապես մեզ՝հայերիս,խորթ է մեր ընկալումներին ու հատկապես մեր սովորույթներին:Իսկ «աստվածաշունչ»,որպես այդպիսին՝ չկա´,եթե զատում ենք հին և նոր կտակարանները:Մենք,Արիացի բոլոր հին ազգերս դարեր շարունակ ապրել ենք հենց ճիշտ այն չափանիշներով,ինչը Հիսուսի վարդապետությունն է սովորեցնում:Հիսուսը չեկավ նոր մի բան ասելու մեզ՝Արիացի ազգերիս համար:Ընդհակառակը,նա եկավ մեզ մոտ,մեզնից տեսնելու,մեզնից սովորելու այդ ամենն ու այն սովորեցնելու աղտեղության մեջ տառապող քոչվոր ցեղերին,դարձնելու համար նրանց բարոյական հատկանիշներով ապրող մարդ:
Իսկ այսօր մենք բերանբաց հիանում ենք մի վարդապետության վրա,որը հենց մեր ապրելակերպն ու նկարագիրն է եղել և երկու հազար տարի թմբկահարվել է մեզ իբր նոր մի բան,իբր հրաշք…Եկեք ընդհամենը ճանաչենք մեզ,տեր կանգնենք մեր արժեքներին,թույլ չտանք դավադիր մեր թշնամիներին ծիծաղելու մեր միամտության վրա և օգտագործելու մեզ իրենց ետին նպատակների համար:
Կոմունիստական հասարակարգը ևս ուժեղ էր ու անպարտելի,բայց ընդհամենը մեկ մարդ՝ Գորբաչով կոչված,դառնալով հրեական դավադիր գործիք,կարողացավ տապալել այդ հսկա երկիրը:ՈՒրեմն ի՞նչ…
Փառք Հայոց Աստվածներին և բարի վերադարձ Նրանց…

Svetlana Margaryan



16 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Aram Dar
Jan 13, 2012 7:24