ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, January 13, 2012 3:03 - 2 քննարկում

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

…Բագինների լույսը մարած,
Խարխափելով ցուրտ խավարում,
ճամփա ընկանք խաչը վերցրած,
Ապավինած օտար աստծուն…

Աստվածներին մեր ուրացած,
Տաճարները թողած ավեր,
Այլոց մեղքը լու՜ռ շալակած՝
Խաչ բարձրացանք ազգովին մեր:

Ոչ աստվածը գթաց օտար,
Ոչ էլ որդին այդ աստծո,
Երկինք հառնած աղոթքն ազգիս,
Հասու չեղավ աստծուն անգո:

Խարխափելով այսքան դարեր
Խավարի մեջ ազգն իմ Հայկյան,
Այսօր արդեն հառնելով վեր,
Գենն է պեղում ԱՐԻԱԿԱՆ…

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
08.11.2008թ.
Բելգիա

ԱՎԱ՜Ղ…

Ավա՜ղ ասեմ ես ձեզ,
Արորդիներ հազար,Արորդիներ բազում,
Որ մոռացաք Խորհուրդն Արարչական լույսի,
Որ ծնկեցիք առաջն օտարածին մարդու,
Որ պաշտեցիք նրան,որպես Աստված հույսի:

Ավա՜ղ ասեմ ես ձեզ,
Որ մարեցիք հոժար հուրը Աստվածային
Այն սուրբ Բագինների ձեր լույս տաճարներում,
Որ ուրացաք լույսը Հայոց Արեգական,
ՈՒ պաշտեցիք,ավա՜ղ,այն խեղճ Եբրայեցուն…

Օ՜,դու ծաղր դաժան,օտար Եբրայեցու,
Կիսաստվածներն ահա ծնկի իջած քո դեմ,
Իրենց Հավատքն հզոր՝ Արեգակով օծված,
ՈՒրացումի դավով մատաղել են քո դեմ…

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
09.11.2008թ.
Բելգիա



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Վարդան
Jan 13, 2012 10:36