Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, January 7, 2012 14:14 - 3 քննարկում

ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅԸ ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆՆ Է

Մեծ բավականությամբ դիտեցի Գուսան Հայկազունի հետ հարցազրույցը, որի համար /ինչպես նաև Ամանորի շնորհավորանքների համար/ անչափ շնորհակալություն Ստեփան Քիրեմիջյանից: ՈՒնեմ մի քանի եզրակացություններ և առաջարկություններ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 1-ԻՆ.
ՀՀ իշխանությունները դիտավորյալ մեկուսացրել են սիրելի գուսանին, քանի որ նրա ներկայությունը Հայաստանի մշակույթում, նշանակում է`  բազմաթիվ անտաղանդների զրկել վերին հովանավորությունից, և հանդուրժել, որ Մթության մեջ Լույս լինի: Համբակները կզրկվեն ասպարեզից, ,,աշխատանքից,, , հաճույքներից: Դա նրանք երբևէ թույլ չեն տա:  Եթե նույնիսկ հրաշք պատահի ու ՀՀ մշակույթի նախարարը Գուսան Հայկազին փորձի ,,խցկել,, երաժշտական շոու-բիզնես, կամ Հասմիկի հարցերը կլուծեն, կամ` Գուսանի: Հիշում? եք Ազիզայի և Ցոյի պատմությունը` Ցոյն այսօր չկա, բայց Ազիզան ոչ միայն իր ,,երգարվեստով,, , այլև ,,իր համաշխարհային պոռնկությամբ,, ,,գրավում է,, շատերին: ՄԵՆՔ ՄԵՐ ԳՈՒՍԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԼԱՎ ՓԱՅՓԱՅԵՆՔ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 2-ՐԴ.
Չնայած իր դեմ նյութած դավերին, սիրելի Գուսանը ,,վերին աստիճանի,, լավատես է:
Նա նույնիսկ իր արվեստը  ,,ծաղրած,,  պաշտոնյայի հետ առ այսօր նորմալ հարաբերություն է պահպանում, քանի որ համոզված է, որ ինքը հաղթել է նրան: Նրա ,,խնդրագրերը,,` ուղղված ԱԺ պատգամավորներին` 60-ամյա հոբելյանը պատշաճորեն նշելու համար` անպատասխան է մնացել, բայց սիրելի Գուսանի մտքում չկա ատելություն, քանի որ Նա հաստատորեն մտածում է` ,,ՄԻ ՔԻՉ ԷԼ ՍՊԱՍԵՔ, ՏԵՍԵՔ`ՀԱՅԵՐՈՎ ԻՆՉԵՐ? ԵՆՔ ԱՆԵԼՈՒ,,:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 3-ՐԴ.
Գուսան Հայկազունն իր արվեստի շռնդյունով պայքարող ժողովրդական մարտիկ է:
ԱՅՍՕՐՎԱ ՀԱՅԸ ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆՆ Է:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ 1-ԻՆ.
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին.
Գուսան Հայկազունին հաստատեք ՊՆ-ի ,,ԲԱՆԱԿ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ,, կապերի խորացմանն ուղղված հասարակական խորհրդում /միայն նրա ներկայությունն այդ ,,ուռճացած կազմով,, Խորհրդում, բավականին խոսուն է, մնացածներին կարելի է  ,,ուղարկել իրենց տները,,/:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ 2-ՐԴ.
Եթե հնարավոր է, գրեք, թե ինչպես? կարելի է կապ պահպանել սիրված Գուսանի հետ:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ 3-ՐԴ. Գուսան Հայկազունի վրա ,,դռներ փակած,, և Հայաստանի զարգացումն արգելակող բոլոր մարդկանղ ուղղել մեծ հայրենասեր Ռափայել Պատկանյանի խոսքերը.
,, Իստակ սերը չի՛ պահանջում ամենևին տըրիտուր,
Թե տվածը հետ առնվի՝ դորան կասեն առուտուր,
Բայց վայ նոցա, որք անըզգա են յուր ազգի վիճակին,
Հազար անեծք նոցա վերա, երնեկ շան պես սատակին,,:
Syuniqi Hay



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԼԵՌՆԻԿ
Jan 7, 2012 19:24