Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, January 5, 2012 0:38 - 6 քննարկում
ԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԵՄ ԶԲԱՂՎՈՒՄ, ԴԻՎԱՆԱԳԵՏ ԵՄ…
Լսելով այս նախօրոք դզմզված, սակայն իրականում իր կոչումը խեղաթուրած մեր պրիզիդենտի եղբայր` Լեվոն Սարգսյանի հարցազրույցը, ինձ, հավանական է եւ շատ- շատերին շատ զարմացրեց ու ԶԱՅՐԱՑՐԵՑ…
նամանավանդ նրա արտահայտած այն միտքը, թե –
1. <<, իմ աշխատանքն ունեմ, Արտաքին Գործերի Նախարարությունում(ԱԳՆ) Հատուկ հանձնարարություններով դեսպան եմ… իմ գործը շատ եմ սիրում…
Ինձ համար անհասկանալի է, թե այդ ինչպես է հնարավոր աշխատել ԱԳՆ – ում, որպես դեսպան , կատարել ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տեղյակ չլինելով աշխարհում քաղաքականության մեջ կատարվող անց ու դարձին…
Իսկ մեզանում շատերը վրդոված էին Շառլ Աղնաուրի վրա, որ ինքը քաղաքագետ չէ…
Այս էլ չէ արդյոք , մեր դիվանագիտական գործընթացի պասիվությանն ու անհաջողությունների պատճառը …
2. Տեսեք թե ինչ է ասում ԵրեվանիՊետական Համալսարանի աբիոնի վարիչը`
<>
Այսինքն ժող.կոպիտ խոսքով ասած “Շներ են թող հաչեն, քամին կտանի”
Հարգելի Պետ համալսարանի նաեւ դասախոս`
ինչպես կարելի է առհամարել հանրապետության մամուլը որտեղ դուք եք ապրում, ու չկարդալ այն, համարելով, որ դրանք միայն ժողովրդական բաբասանքներ են… հետաքրքիր է, թե ինչ բարոյական նորմերով եք դուք առաջնորդվում եւ ինչ եք սովորեցնում Ձեր ուսանողներին…?
Սա համարժեք է Վարչապետի կողից արտահայտած, այն մտքին , որ “Այդ ըմբոստացող, պետությունից անընդհատ ինչ որ պահանջներ ներկայացնող ժողովրդական մասսան, ավելի լավ կլինի ԱՐՏԱԳԱՋԹԻ ` ԹՈՂՆԻ ԵՐԿՐԻՑ ՀԵՌԱՆԱ…
“Ու Այսպիսի գաղափարական համոզմունքներով վարչապետ – մարդը դեռ մինչեվ հիմա շարունակում է աշխատել…
3.Տեսեք, ինչպես է նա պաշտպանում իր Սաշիկ եղբորը, լրագողների հետ հաճախակի կատարված ու մամուլում արձանագրված նրա խուլիգանական դրսեվորումներին ասելով`
– “Ես իմ եղբորը լավ եմ ճանաչում: Նա երբեք անարդարացի բան չի անի, եթե անգամ պոռթկումներ է ունենում, ուրեմն իրեն պարզապես հասցրել են դրան”
Հարց է առաջանում, իսկ որտեղ է նրա կրթվածությունը,պատգամավորական պատասխանատվությունն ու զսպվածությունը…?
4.Նրա մյուս դատողությունը`
– “Մարդիկ թողել- գնացել են Հայաստանից, Եվ վերջապես մարդն ինքն իր գնալը որևէ կերպով պետք է արդարացնի, թե ոչ?: Դրանք այն մարդիկ են, որ իրականում ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ, նրանք ոչինչ չեն անում հայրենիքի համար և իրենց, այսպես ասած, անգործությունը պիտի ինչ-որ ձևով արդարացնեն ու դա դրսևորեն անընդհատ բացասականի մասին խոսելով:”
-Պ-ն «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, Մարդիկ, որոնք ստիպված թողել ու հեռացել են իրենց օջախներից, իրենց տուն ու տեղը մեկ ինքնաթիռի տոմսի համարժեք գնով վաճառելով, դա հետեվանք է որ, ձեզ պես անպատասխանատու ԱՆԽԻՂՃ, ԱՆԱՄՈԹ, ԱՆԿԻՐԹ մարդիկ Ի ՀԱՅՏ ԵԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿՐՈՒՄ ԱՅՆ ԹԱԼԱՆԵՑԻՆ,ԴԱՐՁՐԻՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԲՈՍՏԱՆԸ, չ թողեցին մարդկանց աշխատելու, մշակելու ու աճեցին Ձեզ պես ՄՈԼԱԽՈՏԵՐ..…
Եվ գիտցեք , որՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿՐԻ բնակճության մեծամասնությունը ապրում են հենց այդ երկիրը լքած մարդկանց գումարային TRANSFER – ների հաշվին..
ՈՐՔԱՆ ԲԱՐՈՅԱԼՔԵԼ ԵՔ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ, ՈՐՈՆՔ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ Է ՁԵՐ ՆՄԱՆԵՐԻՆ… ( Միեւնույնն է սա էլ չպիտի կարդաք):
H.Margaryan
6 քննարկումներ
Արամ