ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, January 4, 2012 11:40 - 3 քննարկում
Սիոնա-բոլշևիկյան միության ճգնաժամն ապրած, արևմտյան վայրի կապիտալիզմ ճաշակած ազգային երիտասարդները նոր կենսական համագործակցության եզրեր են փնտրում…
Ստեղծվել է ԱՊՀ երկրների «ինտերնացիոնալ» երիտասարդական շարժում
04-01-2012 14:27
ԱՊՀ երկրների երիտասարդական միության կառավարման խորհրդի որոշմամբ ստեղծվել է ԱՊՀ երկրների միջազգային երիտասարդական շարժում: Խորհուրդը որոշել է նոր շարժման խնդիրները`
ԱՊՀ երկրների երիտասարդական միության կառավարման խորհրդի որոշմամբ ստեղծվել է ԱՊՀ երկրների «ինտերնացիոնալ» երիտասարդական շարժում: Խորհուրդը որոշել է նոր շարժման խնդիրները`
1. Բազմակողմ շփումների հաստատում ԱՊՀ երկրների երիտասարդ ներկայացուցիչների միջև
2. ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպությունների միավորում մեկ ընդհանուր տարածության մեջ
3. Ընդհանուր պատմական և մշակութային արժեքների ձևավորում
4. ԱՊՀ երկրների ընդհանուր մշակութային ժառանգության պահպանում
5. Պատմական ճշմարտության պահպանում և ԱՊՀ ժողովուրդների ընդհանուր հաղթանակների ակտուալացում (նախկին ԽՍՀՄ)
6. Երիտասարդների համար հանգստի, ժամանցի և առողջ ապրելակերպի միասնական համակարգի ձեւավորում
7. ԱՊՀ երկրների տաղանդավոր երիտասարդների բացահայտում և աջակցում
8. ԱՊՀ երկրներում բնակվող երիտասարդների միջև համագործակցության զարգացում
9. Աջակցություն ԱՊՀ երկրների երիտասարդների ձեռնարկատիրական նախաձեռնություններին
Որոշման ընդունումից հետո ԱՊՀ երկրների երիտասարդական միության կառավարման խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը նկատել է, որ ԱՊՀ երկրների երիտասարդության համախմբումը կարևւոր գործոն է ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար: «Նախկին ԽՍՀՄ երկրների երիտասարդների շրջանում պատմական հիշողության պահպանումը և ակիտուալացումը կարևոր առաքելություն է, որը պահանջում է մեծ ջանքեր: Համոզված եմ, որ նոր շարժումը իր խնդիրների և նպատակների իրականացման ժամանակ կհասնի առավելագույն արդյունքների»,- նշել է նա:
3 քննարկումներ
Արամ