Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, December 30, 2011 15:46 - 8 քննարկում

,,HayNews.am,,-ի տարածած լրատվությունը չի տարբերվում Ադրբեջանի կառավարության պատվերով ստեղծված լրատվական կայքից:

Փաստորեն, ,,HayNews.am,,-ի տարածած լրատվությունը չի տարբերվում Ադրբեջանի կառավարության պատվերով ստեղծված լրատվական կայքից: Ավելին, հահահայկական հաչոցներով հայտնի այդ թշնամական կայքը բացի սեփական ստահոդ լուրերից, , կարող է հանգիստ օգտվել ,,HayNews.am,,-ի` հայի անունն ու պատիվը խայտառակող ,,լուրերի,, անվճար ծառայություններից: ,,Ինչ ենք արել? լուր ենք տվել,, -,,HayNews.am,,-ի կողմից հնարավոր ցինիկ պատասխան չլինելու համար, խոսեմ փաստերով.
,,HayNews.am,,-ը գրել է`. ,,…Պարզ է դարձել, որ Վրույր Նազարյանը բարեգործության տուփից գողացել է խաղալիք…,,:
Հայտնի չէ, թե ինչ? հավաստի  աղբյուր է վկայակոչում ,, HayNews.am,,-ը, երբ գրում է`.
,, …Պարզ է դարձել…,,: ,,Լուրն,, ամբողջությամբ ընթերցելուց հետո, նոր միայն հասկանում ենք, որ ,, …Պարզ է դարձել…,, գրելով, ,,HayNews.am,,-ը, հավանաբար, նկատի է ունեցել ամերիկացի ոստիկանի տեսակետը, չնայած` նույնիսկ ՕՏԱՐԱԶԳԻ ոստիկանը ՀԱՅ ՎԱՐՈՐԴԻ հասցեին չի արտաբերել ,,գողություն,, բառը:
,,HayNews.am,,-ը ,,լուրը,, եզրափակել է նրանով, որ. ,,…Նազարյանը ոստիկանությունում նշել է, որ խաղալիքը վերցրել է իր փոքր եղբոր համար` մտածելով որ դրանք անվճար են …,,:
Հավատացեք, որ մի որևէ երկրի անկաշառ լրագրող այս լուրը գրելիս անպայման հաշվի կառներ ,, տուժողի անմեղության վարկածը,, , երբեք չէր փորձի մի կողմին անհարկի քննադատել, իսկ մյուս կողմին` ,,արջի ծառայություն մատուցելով,,` պաշտպանել:
Այս հարցով մտահոգ ԱՄՆ-ում հրատարակվող հայկական թերթերի խմբագիրներին խնդրում եմ. Գլենդելի ոստիկանությունից ճշտել Վրույր Նազարյանի հասցեն, ոստիկանությունից և նրանից իմանալ Վրույրի հետ կատարված դեպքի մանրամասները և պարզել. Վրույր Նազարյանն իսկապես գողություն է կատարել, թե? ոչ: Եթե պարզվի, որ Վրույրն անմեղ է, ԱՄՆ-ի հայրենասեր հայերին խնդրում եմ ի պաշտպանություն Վրույրի, ,,HayNews.am,,-ի դեմ ակցիա կազմակերպել, օրինակ, նրանց աշխատասենյակի մոտ հավաքվել և հոդվածի ստախոս լրագրողի երեսին նեխած լոլիկ կամ հոտած ձու նետել, վանկարկելով ,,ԴՈՒ ԹՈՒՐՔ ԵՍ,, , ԴՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՍ,, , ,,HayNews.am,,-Ը ՀԱՅԿԱԿԱՆ ՉԷ,,…

Syuniqi hay



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Dec 30, 2011 18:25