ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, December 29, 2011 5:23 - 4 քննարկում

Եթե ոստիկաններն են թալանում իրար, ուրեմն պետությունը քաղցկեղ է, համակարգի ոտքին սիսեռ պիտի դրվի…

Բացահայտվել է ավազակախումբ. նրանք փորձել էին հափշտակել 93 միլիոն դրամ. կազմակերպիչը ոստիկանության զորքերի աշխատակից է

 
Բաժինը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԸ ՀԱՅՏՆՈՒՄ Է
[14:22] 29 Դեկտեմբեր 2011թ., Հինգշաբթի
 
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները ձերբակալել են հանցավոր մի խմբավորման անդամների։ Ինչպես ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված խմբի մեջ է ոստիկանության զորքերի աշխատակից Գևորգ Հովակիմյանն ու նրա հայրը՝ Ռադիկ Հովակիմյանը։ Մյուս անդամներին քրեական հետախուզության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության աշխատակիցները հայտնաբերել և ձերբակալել են Վաղարշապատում եղբայրներ Դավիթ և Վարդան Սարգսյաններին։

Այս տարվա ապրիլի 27-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Երևանում զինված անձինք Ծարավ Աղբյուրի փողոցում փորձել էին ավազակային հարձակում կատարելու եղանակով հափշտակել ՀՀ ոստիկանության զորքերի աշխատավարձ տեղափոխող ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվող 93 մլն դրամը:

Հանցագործները, հանդիպելով ոստիկանության զորքերի ծառայողների դիմադրությանը, դիմել էին փախուստի:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի (Ավազակային հարձակում) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողը պատմում է, երբ դեռ այն ժամանակ ինքը հանցագործության վայրում լուսատեսաձայնագրման աշխատանքներ էր կատարում, նշված հանցագործությունը բացահայտելու համար որոշ հեռուստաընկերություններ դեպքի վայր էին հրավիրել գուշակների անգամ Մոսկվայից և ոստիկաններին համոզում էին, թե հանցագործությունը կբացահայվի գուշակների շնորհիվ։ Բարեբախտաբար ոստիկանության աշխատակիցները չտարվեցին գուշակություններով։ Երբ ՀՀ ոստիկանապետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպել էր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Երևանի վարչության աշխատակիցների հետ կտրուկ հանձնարարականներ էր տվել, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, հետևաբար ամեն մի հանցագործություն՝ մանր, թե աղմկահարույց, պետք է բացահայտվեն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հանցագործությունը նախօրոք պլանավորված է եղել ոստիկանության զորքերի աշխատակից Գևորգ Հովակիմյանի կողմից, ով լավ իմանալով, որ այդ օրը տեղափոխվելու է ոստիկանության զորքերի աշխատավարձը, իր հոր, Դավիթ և Վարդան Սարգսյանների հետ փորձել են հափշտակել խոշոր գումարը։ Դավիթ և Վարդան Սարգսյանների տանից հայտնաբերվել է նաև հրազեն։ Խմբի մեջ կան նաև այլ անդամներ, որոնց մասնակցությունը կատարված հանցագործության մեջ պետք է պարզի նախաքննական մարմինը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով հարուցված քրեական գործը այսօր արդեն ուղարկվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայություն։ Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ ֆոտոլրագրողը չի հրապարակում։ Ներկայացնում ենք դեպքի վայրում արված լուսանկարներն ու տեսանյութը։

 

View the embedded image gallery online at:
http://lurer.com/armenia/emergency-accident/43-gagik-shamshyan/5603-%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2-%D5%B6%D6%80%D5%A1%D5%B6%D6%84-%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A5%D5%AC-%D5%A7%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%83%D5%B7%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A5%D5%AC-93-%D5%B4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%B8%D5%B6-%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%AB%D5%B9%D5%A8-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A6%D5%B8%D6%80%D6%84%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81-%D5%A7-%D6%86%D5%B8%D5%BF%D5%B8,-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9#sigProGalleriaa57a3ddd02

 



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Լուսարփի
Dec 29, 2011 12:20