ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, December 28, 2011 7:03 - 6 քննարկում

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԲԱՑՎՈՒՄ…

ՀՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՌԱԿ  Հանրապետական
Վարչությունը ողջունում է ՀՅԴ և Ժառանգություն կուսակցությունների համատեղ
հայտարարությունը` գալիք ԱԺ համապետական ընտրություններին մեծամասնական ընտրակարգը
վերացնելու և 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը: ՀՌԱԿ
ղեկավարությունը ուրախ է, որ 2003 թվականից ՀՌԱԿ Հանրապետական Վարչության 100
տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկությունը այսօր համախոհների մեծ
«բանակ» է հավաքում, սակայն ազգային շահերին ծառայող իրական քաղաքակական համակարգ
ձևավորելը պահանջում է, որպեսզի ԱԺ պատգամավորները ԱԺ տարածքից դուրս օժտված
չլինեն  անձեռնամխելիությամբ: Հետևաբար
համոզված ենք, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգը «ընկերակցելով»  անձեռնամխելության մասնակի վերցման  հետ
կբերի  քաղաքական  համակարգի
կայացմանը և ընտրական գործընթացների
որակի  բարձրացմանը:

 

ՀՌԱԿ
Հանրապետական  վարչություն

27 դեկտեմբեր 2011թ



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արամ
Dec 28, 2011 14:37