ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, December 28, 2011 21:13 - 1 քննարկում

Պոչավոր սուտ է, տեսագրություն չկա: Ադրբեջանական ՊԱԿ-ի նախկին աշխատակիցներն իրար չեն քաշքշում, իսկ «լավատեղյակ աղբյուրների» լուրերով քամակներդ լվացեք:

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը քաշքշել են իրար

«ՀԺ»-ն գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 19-ին Կրեմլի մեծ պալատում ԱՊՀ 20-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավիրած ընդունելության ժամանակ խայտառակ միջադեպ է տեղի ունեցել. Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը քաշքշել են իրար:
Դեպքը տեղի Է ունեցել այսպես. նախատեսված Է եղել ԱՊՀ 20-ամյակի կապակցությամբ շքանշանների հանձնում՝ ԱՊՀ անդամ յուրաքանչյուր պետությունից մեկ դիվանագետի: Ընդ որում, շքանշանի հանձնման համար հարկավոր է եղել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների միաձայն որոշումը: Բոլոր պետությունների ներկայացուցիչներն ստացել Են պարգևները, իսկ երբ հերթը հասել Է Հայաստանի ներկայացուցչին (Հաաստանի ղեկավարությունն այդ պարգևին ներկայացրել Էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին), Իլհամ Ալիևն առարկել Է, ու Շավարշն այդպես Էլ առանց մեդալի Է մնացել: Իսկ Ադրբեջանի ներկայացուցչին շքանշանի շնորհման քվեարկությունը դրանից մի քանի րոպե առաջ Է եղել, և Սերժ Սարգսյանը չի առարկել:
Այնուհետև սեղանի շուրջ Իլհամ Ալիևը Սերժ Սարգսյանին սկսել Է հանդիմանել, թե այդ ո՞ւմ ես ներկայացնում շքանշանի ու անհարգալից արտահայտությունների տարափ է տեղացել Շավարշ Քոչարյանի հասցեին՝ ակնարկելով, որ Ադրբեջանի ղեկավարության հասցեին Շավարշի հնչեցրած հրապարակային քննադատությունները չեն նպաստում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:
Սերժ Սարգսյանն էլ տակ չի մնացել ու սկսել է Իլհամին պատասխանել նույն ոճով, թե՝ այդ քո աշխատակազմի ղեկավարն ու ձեր դիվանագետներն են որ ավել-պակաս հայտարարություններով խաթարում են պրոցեսը: Բանն այնտեղ Է հասել, որ Սերժն ու Իլհամը ոտքի են կանգնել սկսել են միմյանց հրել ու մենամարտի պատրաստ մարտական կեցվածք են ընդունել: Միայն Մեդվեդևի՝ «նու գասպադա, չտո վի» արտահայտությունից հետո են նրանք նստել իրենց հատկացված տեղերում, որից հետո Էլ Իլհամ Ալիևն ատամները կրճտացնելով՝ սպառնացել Է, թե դեռ կտեսնեք` ձեզ հետ ինչ ենք անելու»,- ապա թերթը հավելում է.
«Այս ամենի կապակցությամբ երեկ մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանից, իսկ ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Շավարշ Քոչարյանի մեդալ չստանալու հանգամանքի վերաբերյալ մեր հարցին ոչինչ չասող պատասխան տվեց՝ ըստ Էության ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով մեր ունեցած տեղեկությունը: Մոսկովյան մեր աղբյուրները հաստատում են, որ նման միջադեպ իսկապես տեղի է ունեցել»:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ
Dec 31, 2011 7:09