ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, December 23, 2011 16:22 - 2 քննարկում
Սարգսյան եղբայրների կապիտալի մի մասը՝ 50 միլիոն դոլար, 4 տարի առաջ տեղափոխված էր Լոս Անջելես, գնված է 2 միլիոնանոց տուն Տարզանայում: ՀՀ քաղաքականությունը կապված է արևմուտքին:
ՀՀ իշխանությունը հրաժարվում է ռուսամետ կողմնորոշումից. Коммерсантъ FM
Թերթի թղթակցի մեկնաբանությամբ՝ Հայաստանում տեղի ունեցածն ունի երկու պատճառ:
«Դա նշանակում է նախապատրաստվել 2012թ. խորհրդարանական ընտրություններին, որին ընդառաջ՝ նախագահ Սարգսյանը ամրապնդում է իր դիրքերը: Խոսնակի հրաժարականը և փոխվարչապետի հնարավոր հրաժարականը կապված են այն հանգամանքի հետ, որ նրանք համարվում են Ռոբերտ Քոչարյանի թիմի ներկայացուցիչ, իսկ նա վերջին շրջանում ակտիվացել է և հնարավոր է՝ նույնպես ներգրավվի նախընտրական պայքարում»:
Թղթակցի առաջ քաշած երկրորդ տարբերակի համաձայն`հրաժարականները սկսվել են մի փոքր ավելի վաղ` սկսած նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի և քաղաքապետի հրաժարականներից: Այս կապակցությամբ առաջ է գալիս այն վարկածը, որ Հայաստանի իշխանությունները հեռանում են ռուսամետ քաղաքական ուղուց, քանի որ այս երկու գործիչները սերտորեն կապված են ռուսական իսթեբլիշմենթի հետ:
Թերթը գրում է, որ ԱԺ խոսնակի և փոխվարչապետի հրաժարականները կարող են պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ իշխանությունների և ընդդիմության համագործակցությունը սպառել է իրեն:
«Իրադարձությունները պայմանավորված են նաև նոն-ստոպ ռեժիմով Երևանի գլխավոր հրապարակում շարունակվող ընդդիմության ցույցերով,- մեկնաբանում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) քաղաքական տեսության ամբիոնի դոցենտ Կիրիլ Կոկտիշը:- Այսինքն՝ ամենայն հավանականությամբ առաջիկայում երկրին սպասվում է իշխանական լիազորությունների քիչ թե շատ հասկանալի վերաբաշխում: Հստակ է նաև, որ ընդդիմության՝ ցուցարարների հետ համագործակցության գործող ձևաչափը սպառել է իրեն, և իշխանությունները չեն ցանկանում սրել իրավիճակը: Հետևաբար այս հրաժարականները վկայում են Հայաստանի քաղաքական համակարգի առավել զգալի վերափոխումների մասին»:
Коммерсантъ FM-ի տվյալներով` առաջիկայում Հայաստանում սպասվում են ուժայինների (ընդհուպ մինչև գլխավոր դատախազ) նոր հրաժարականներ:
Կարդացվել է` 79 անգամ:
2 քննարկումներ
Հովհաննես