Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, December 22, 2011 0:31 - 1 քննարկում
10 պատվիրան անբարոյական կյանքի ճանապարհն ընտրած չամուսնացած աղջիկներին (ոչ հանապազօրյա հաց վաստակող մարմնավաճառների համար):
Խորհուրդ (ՆԱԽԿԻՆ) աղջիկներին` ինչ չի կարելի ասել զուգընկերոջը ոչ մի դեպքում.
Կան բաներ, որոնք երբեք ու ոչ մի պարագայում չի կարելի ասել տղաներին, եթե ցանկանում եք պահպանել ձեր հարաբերությունները: Նրանք նույնպես, չնայած արտաքին թվացյալ անխոցելիությանը, ունեն թույլ կողմեր, և պետք չէ ճնշել նրանց:
1.Անգամ տանջանքների սպառնալիքի պարագայում երբեք մի′ քննադատեք նրա մորը: Եթե անգամ նա բարկանա ու ինքն ասի որևէ բան մոր հասցեին, ապա դուք իրավունք չունեք դա անելու: Դիվանագետ եղեք. պարզապես ժպտացեք և հանգստացրեք նրան:
2.Եթե նրա ընկերներից մեկն իրեն թույլ տա խոսել ձեզ հետ հնարավոր հարաբերություններից, անմիջապես մի′ պատմեք դրա մասին ձեր զուգընկերոջը: Հասկացրե′ք նրա ընկերոջը դրա անհնարինությունը, իսկ եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այդ պարագայում ձեր սիրելիի միջամտությունը կլինի տեղին:
3.Երբեք մի′ պատմեք նրան ձեր նախկին դավաճանությունների մասին: Եթե անգամ դուք անցյալում դավաճանել եք ձեր նախկին զուգընկերներից մեկին, ապա դրա մասին նա պետք է չիմանա, այլապես վախն ու կասկածը կդառնան ձեր հարաբերությունների մշտական ուղեկիցը:
4.Անգամ առիթի դեպքում մի′ քննադատեք նրա արտաքինը. տղամարկանց համար կարևոր է իմանալ, որ նրանք ձեզ համար գրավիչ են: Եթե անգամ նրա մազերի կտրվածքը, հագուստը կամ արտաքինի ցանկացած մասնիկ ձեզ դուր չի գալիս, մի′ բարձրաձայնեք, այլ փորձեք խոհեմաբար ուղղել թերությունները:
5.Երբ նա մեծ պլաններ է կազմում և պատրաստվում է պիկեր հաղթահարել, ոչ մի պարագայում մի′ թերագնահատեք նրան: Եթե անգամ շրջապատում ոչ ոք չի հավատում նրա ուժերին, ապա նա միշտ էլ զգում է հենց ձեր վստահության ու հավատի կարիքը:
6.Երբեք մի′ պատմեք նրան ընկերուհուդ հնարավոր դավաճանությունների մասին, այլապես նա կարող է մտածել, որ դուք էլ եք այդպիսին: Իզուր չեն ասում. ‹‹Ասա′ ով է ընկերդ, ասեմ ով ես դու››:
7.Անգամ ամենածայրահեղ վեճերի ժամանակ մի′ սպառնացեք լքել նրան, մի′ խոսեք հնարավոր իդեալական տղամարդու մասին: Նա կարող է մտածել, թե դուք ընդամենը ժամանակ եք սպանում նրա կողքին` մինչ ձեր երազանքների տղամարդու հայտնվելը:
8.Նրա կողքին մի′ խոսեք այլ մեկի հանդեպ համակրանքի մասին: Անգամ մի′ էլ մտածեք նման բաների մասին, եթե սիրում եք նրան, որովհետև նույնիսկ լռելու դեպքում տղամարդիկ դա շատ լավ են զգում, և հետևում է հարցը. ‹‹Նա քեզ դո՞ւր է գալիս››: Խուսափե′ք նման ոչ տեղին խոսակցություններից, առիթ մի′ տվեք նրան իրեն նվաստացած զգալու:
9.Նրա ներկայությամբ երբեք մի′ խոսեք ձեր նախկիններից: Բավական է մեկ անգամ նրա հետ խոսել այդ թեմայով և վերջ: Իսկ եթե նա հարցնում է, թե նախկինում քանի ընկեր ես ունեցել, ապա պատասխանը թող չգերազանցի երեքը: Դա նրան թույլ կտա մտածել, որ նա ձեր եզակի ընտրյալներից մեկն է:
10. Մի թքեք այն ջրհորի մեջ որից ջուր եք խմում:
1 քննարկում
Դավիթ