Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, December 20, 2011 15:37 - 2 քննարկում
ՑԵՂՆ Է ՄԵՐ ԱՊԱՎԵՆԸ
Monday, 14 November 2011 17:21 Written by Արիման 0 Comments There are no translations available.
Այս կամ այն ցեղը մոտավոր ճշտությամբ դիմագծելու համար, այն պետք է դիտել իր հոգու հայելիի` կրոնի մեջ, որովհետեւ ցեղի շեշտված ինքնարձանացումը հնարավոր է միայն իր աստվածների միջոցով: Իր մտաբարոյական զարգացման չափով, ցեղը իր կրոնի մեջ է դնում
իր հոգեբանական գծերը, իր բնազանցական էությունը: Հայը լինելիական է` հաստատում է հայոց հեթանոս կրոնը: Լինելիակա՛ն է հայը,- ահա ակնաղբյուրը մեր մեծ հույսի եւ զորության:
Ա՛յս է, որ չի գիտակցում հայ մտավորականությունը` իր մեծամասնության մէջ:
– Պետք է մեռնի ազգը, որ ապրի դասակարգը,- պատգամում է բոլշեւիզմը:
– Մեռի՛ր, դասակարգ, որ ապրի ազգը,- ասում է ֆաշիզմը:
– Թող տեղի տան երկուսն էլ, անհատ թէ դասակարգ, որ ապրի ցեղը,- ասում է հիտլերականությունը:
Տեսնո՞ւմ էք, Հեգելի, Ֆիխտեի եւ Նիցշեի հավիտենականի փիլիսոփայությամբ թրծված Գերմանիան է, որ ճգնում է ոտքի հանել ցեղը: Իսկ հայ մտավորականությունը – ավաղ, ցեղահաղորդ չէ եւ այսօր: Նա ծանոթ չէ իր ցեղի հոգու կարելիություններին, եւ այդիսկ պատճառով շարունակում է կառչած մնալ իր վտիտ ժողովրդասիրության` առանց օգտվել
կարողանալու իր ցեղի դինամիկային:
Քաղաքականապես անիրաված է շարունակում մնալ մի ժողովրդի մտավորականությունը, երբ պատմական վայրկյանը նրանից պահանջում է լինել ցեղի ընտրանին: Ցեղերի գոտեմարտ կա այսօր – անզոր են ժողովուրդները – աննախընթաց գոտեմարտ, որին չմասնակցելը սեփական արյունով` նշան է պատմական փոքրոգության:
Դա նշան է, որ հայ մտավորականությունը դեռեւս տեր չէ եղերաբար ապրած մի նոր իմաստության, որ նա օտար է իմաստասիրական հերոսության, ինչպես եւ` անծանոթ` հայ ճակատագրի ճշմարիտ իմաստասիրության:
Այսօր նո՛ր օր է – հասկանանք այդ,- եւ այն, որ հայ մտավորականությունը երբեք չի ունեցել ավելի մեծ եւ պատասխանատու դեր:
Վայրկյանը, որ ավելի քան ճակատագրական է, պահանջում է նախ հերոսական բարոյականության ու մտածումի, ապա մեծագործության եւ ինքնաողջակիզումի ընդունակ մի մտավորականություն:
– Գերազանցեցի՛ր եւ պիտի հաղթես,- ասում է աշխարհը ազգերին: Իսկ հայը միայն ցեղակրոնությամբ կարող է գերազանց հանդիսանալ, որովհետեւ – գիտե՛ք – հրաշունչ ցեղայնությունն է նրա էության հիմնական կշիռըը:
Ցե՛ղն է մեր ապավենը:
Հասկանա՛նք,- ժողովուրդը գործում է միայն, ցե՛ղն է, սակայն, իրականացնողը:
Բավական չէ գործել, իրականացնել է պետք:
Հասկանա՛նք նաեւ, որ բոլոր տեսակի հաղթանակները տարվում են նախ ցեղի ոգու քիմիարանում: Ժողովուրդը կարող է հարմարվել իր նվաստ վիճակին, ցեղի համար,
սակայն, անդարձ չեն աշխարհի վճիռները: Նրա համար անսրբագրելի չէ Լոզանը, հավատացե՛ք:
Լոզանը – ահ, երբե՛ք, երբե՛ք հայ անունի շուրջը այնքան ամոթանք չէր կուտակվել, որքան` վերջին տասնամյակի ընթացքում: Եւ – նորահա՛ս սերունդ – հենց սրանում է մեր դրության փշե պսակը, ինչպես եւ մեր փրկության գրավականը` միաժամանակ:
Չէ՞ որ գերման ցեղի քաղաքական միության գիտակցությունը ծնունդ առավ եւ զարգացավ տառապանքի եւ նվաստության դպրոցում:
Ցեղն է ժողովուրդի հոգեւոր ոսկեփոխը:
Այսօրը` նո՛ր օր է – ով գիտի այդ, գիտի փրկարար ճշմարտությունը: Այսօր, երբ մեր հայրենիքում – ցեղի հավիտենական հայրենիքում – կարմիր գերեզմանափորերը մեր ցեղն են թաղում, եւ նրանց բրիչների ձայնը արձագանգում է Խորհրդային գծից դուրս. մեր այս վշտաշունչ օրերին, երբ գայլաբարո թուրքը, Լոզանից ձեռք բերած անպատժության արտոնագիրը ծոցը` բաց ճակատ շրջում է արեւի տակ, եւ իր յաթաղանից մազապուրծ հայության ոչնչացումը որոճում,- այս մեզ համար անփառունակ օրերին, երբ չարագուշակ բուերն են հսկում մեր հավաքական ճակատագրին,- թո՛ղ ցեղակրոնության խոսքը հնչե որպես կազդուրիչ կանչ:
Չէ՛, չէ՛ Մասիսը – հայոց ցեղայնության հրաբուխը – դեռ չէ շիջած:
Նո՛ր, մենք նոր ցեղաշարժերի կսպասենք մեր արյան մեջ զգալով ներկայությունը անցյալի եւ վաղվա հաղթական հայության:
Եւ ասում ենք մենք` միշտ էլ արդար է, որ մեր կյանքում օրենսդրի եւ առաջնորդի ցեղը, եւ ոչ թէ ժողովուրդը:
Արթնացա՞վ ցեղը – մենք վերստին կբռնենք հավիտենականության ձեռքը եւ կռվի կկանչենք անարդար ժամանակը:
Եւ կհաղթանակենք, քանզի ցեղի հեթանոս աստվածները` Հայկն ու Վահագն` պիտի բարձրացնեն շանթընկեց մեր բազուկը եւ վարեն նրա հարվածները:
Ցե՛ղը,- գիտակցիր այդ, նորահա՛ս սերունդ,- ցե՛ղն է մեր ապավե՛նը:
2 քննարկումներ
sofia