ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, December 19, 2011 0:42 - 4 քննարկում
ՀՀԿ-ական իշխանությունները իր նախագահով հանդերձ համայն հայության աչքի փու՞շ:
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Շառլ Ազնավուրին հուշամեդալ շնորհելու մասին
16.12.11թ.-ի որոշմամբ, «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի Նախագահությունն աշխարհահռչակ շանսոնյե և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին շնորհել է իր Հուշամեդալը՝ Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում նշանակալի ծառայությունների համար:
Տեղեկացնենք, որ այդ Հուշամեդալը հիմնվել է 2010թ.-ին և տարին մեկ անգամ շնորհվում է հայազգի այն հասարակական-քաղաքական գործչին /Հայաստանում՝ պատգամավորներին/, որը նշանակալի ծառայություններ ունի Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Հիշեցնենք, որ թիվ 1 հուշամեդալը 2010թ.-ի դեկտեմբերի 10-ին շնորհվել է Գերագույն խորհրդի պատգամավոր Պարույր Հայրիկյանին:
Հույս ենք հայտնում, որ մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկի՝ Շառլ Ազնավուրի արդարացի և ազգանվեր գործունեությունը Հայաստանում ժողովրդավարության ձևավորման գործում, օրինակ կծառայի մեր շատ հայրենակիցներին՝ Հայաստանի ներքին մարտահրավերներին, մասնավորապես, ՀՀԿական իշխանությունների ապօրինություններին դիմակայելու հայաստանցիներիս պայքարին աջակցելու ուղղությամբ:
«Գերագույն խորհուրդ» պ/ակումբի լրատվություն
4 քննարկումներ
sofia